«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Խիստ քրեական պատիժ է նախատեսվում

Խիստ քրեական պատիժ է նախատեսվում
17.06.2023 | 21:49

Սիրելի բարեկամներ,

ինչպես շատերդ գիտեք, այս երկուշաբթի մենք ԿԸՀ ներկայացրինք օրենքի նախագիծ, որով խիստ քրեական պատիժ է նախատեսվում ՀՀ անունից Արցախը այլ պետության կազմում ճանաչելու, ինչպես նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու համար: Ստորև ներկայացնում եմ օրենքի նախագիծն ամբողջությամբ, այն ակնկալիքով, որ դուք անմիջականորեն կաջակցեք նրա ընդունմանը, և դրանով կկանխեք հայոց պետականության հիմքերի կազմաքանդումը թշնամու և նրա կամակատարների կողմից:

ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հայաստանի Հանրապետության Քրեական Օրենսգրքում Լրացում Կատարելու Մասին

Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 420.1 և 420.2 հոդվածներով.

«Հոդված 420.1. Արցախը որևէ այլ պետության կազմում ճանաչելը

1. Հայաստանի Հանրապետության անունից Արցախը որևէ այլ պետության կազմում ճանաչելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:

Հոդված 420.2. Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը

1. Հայաստանի Հանրապետության անունից Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը, Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 2314

Մեկնաբանություններ