Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Ովքեր և ինչու են նյարդայնացած Արցախի հանրահավաքից. Անդրանիկ Թևանյան

Ովքեր և ինչու են նյարդայնացած Արցախի հանրահավաքից. Անդրանիկ Թևանյան
03.11.2022 | 11:10

Եթե դու ասում ես, որ չես տեսնում Արցախն Ադրբեջանի կազմում, ապա ավտոմատ դառնում ես ՀՀ օրվա իշխանությունների թշնամին։ 88–ի շարժման արժեքների այսպիսի այլասերում դժվար էր պատկերացնելը, բայց դե ․․․


Արցախում տեղի ունեցած հզոր հանրահավաքից դժգոհ են նիկոլենք ու Ադրբեջանը։
Ուշադրությու՛ն դարձրեք․ որևէ ՔՊ–ական գոնե փոքրիկ դրական խոսք չի ասել Արցախի հանրահավաքի մասին։ Փողոցով իշխանության եկածները լավագույն դեպքում «չեն նկատել» տասնյակ հազարավորների փողոց դուրս գալը։ Իշխանական տիրույթից եթե խոսք հնչել է, ապա միայն քննադատական ու հակաղարաբաղցիական ատելության խոսք է հնչել։
Երևանում ի համերաշխություն, ի աջակցություն Արցախի հանրահավաքին և հանուն Հայաստանի նոյեմբերի 5–ին կայանալիք հանրահավաքի մասին էլ նիկոլենք ու Ադրբեջանը նույն կարծիքի են։ «վիետնամցիների» սմայլիկները վկա։

Դիտվել է՝ 6613

Մեկնաբանություններ