Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Սերժ Սարգսյանն ու ՌԴ դեսպանը հանդիպել են

Սերժ Սարգսյանն ու ՌԴ դեսպանը հանդիպել են
04.02.2021 | 21:05

Հայաստանի երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նրա փոխանցմամբ` հանդիպումը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքների հետ կապված հարցերի լայն շրջանակ։

Սերժ Սարգսյանն առանձնահատուկ շեշտել է Ռուսաստանի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի գործունեության շարունակության կարևորությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի` հիմնարար սկզբունքների, այդ թվում` ժողովրդի ինքնորոշման սկզբունքի հիման վրա, վերջնական խաղաղ կարգավորման նպատակով։ Ընթացիկ իրավիճակի քննարկման համատեքստում ընդգծվել է ռազմագերիների ու Ադրբեջանում պահվող այլ անձանց` Հայաստան վերադարձի, զոհված զինծառայողների մարմինների որոնման ուղղությամբ արդյունավետ ջանքերի գործադրման կարևորությունը։
Անդրադարձ է կատարվել նաև ներքաղաքական իրավիճակին:

Դիտվել է՝ 3864

Մեկնաբանություններ