ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Ստանիսլավ Զաս. Պատերազմի ժամանակ Հայաստանն օգնության համար չի դիմել ՀԱՊԿ-ին

Ստանիսլավ Զաս. Պատերազմի ժամանակ Հայաստանն օգնության համար չի դիմել ՀԱՊԿ-ին
02.02.2021 | 20:44

ՀԱՊԿ-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտության պարագայում գործել է համաձայն հիմնարար պայմանագրի՝ առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Նա նշել է, որ գոյություն ունի Հավաքական անվտանգության մասին հիմնարար պայմանագիր, որտեղ հստակ նշված է, թե որ պարագայում կարող է ՀԱՊԿ-ն օգնություն ցուցաբերել այս կամ այն պետությանը:

«Չորրորդ հոդվածում հստակ ասվում է, որ ագրեսիայի, այսինքն՝ ռազմական հարձակման պարագայում, որը վտանգում է մեր անդամ պետության անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնավարությանը, տվյալ պետության դիմելուց հետո նրան անհետաձգելի կերպով ցուցաբերվում է բազմակողմ օգնություն, այդ թվում և՝ ռազմական: Այս պարագայում Հայաստանից ՀԱՊԿ-ին ռազմական օգնության մասին որևէ դիմում չի եղել: Հետևաբար` մեխանիզմները գործի չենք դրել»,- ասել է Զասը:
Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ն ի սկզբանե հանդես է եկել ռազմական գործողությունների դադարեցման և գործող խնդիրները խաղաղ ճանապարհով ու համաձայնությունների միջոցով լուծելու օգտին: «Այդ դիրքորոշումն անփոփոխ է»,- ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Զասը հայտնել է նաև, որ ՀԱՊԿ-ն ողջունում է ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները, որոնք թույլ են տվել խուսափել էլ ավելի մեծ ողբերգությունից:

Դիտվել է՝ 4352

Մեկնաբանություններ