Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆին: Ալիևը ողջունել է պատերազմից հետո ադրբեջանական ուժերի հսկողության տակ հայտնված տարածքների տնտեսական վերականգնմանն իրանական ընկերությունների մասնակցության առաջարկը:
Նա գոհունակությամբ է արտահայտվել Իրան-Ադրբեջան-Ռուսաստան և Իրան-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ ձևաչափերով ապագայում գագաթաժողովներ կազմակերպելու գաղափարի մասին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, «Զարիֆն Ադրբեջանի կառավարությանը և ժողովրդին շնորհավորել է վերջին հաղթանակների կապակցությամբ և վերահաստատել է երկկողմ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը»:
Բաքվից սկսվել է Զարիֆի տարածաշրջանային ուղևորությունը, որի ընթացքում նա կմեկնի նաև Ռուսաստան, Վրաստան, Հայաստան և Թուրքիա: Այցերի օրակարգի հիմնական խնդիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է: