Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Հայկ Հաջինազարյանը նշանակվել է Բայդենի վարչակազմում Սպիտակ տան տարածաշրջանային կապերի բաժնի ղեկավար

Հայկ Հաջինազարյանը նշանակվել է Բայդենի վարչակազմում Սպիտակ տան տարածաշրջանային կապերի բաժնի ղեկավար
16.01.2021 | 21:17

Հայ Հայկ Հաջինազարյանը նշանակվել է Բայդենի վարչակազմում Սպիտակ տան տարածաշրջանային կապերի բաժնի ղեկավար: Հայկ Հաջինազարյանը վերջերս աշխատել է Արևմտյան Փենսիլվանիայում Բայդենի քարոզարշավի մամուլի քարտուղար, մինչ այդ նույն քարոզարշավում համակարգել է հաղորդակցությունը Նյու Հեմփշիրում, Նևադայում, Տեխասում, Օհայոյում և այլ նահանգներում:


Նախքան քարոզարշավին միանալը, նա աշխատում էր Կապիտոլիումում, նախ որպես Ինդիանայից սենատոր Ջո Դոնելիի մամուլի քարտուղար, իսկ հետո որպես Ներկայացուցիչների պալատի Ազգային անվտանգության հանձնաժողովի մեծամասնության աշխատակազմի մամուլի քարտուղարի տեղակալ:
Ծնվել է Օհայոյի Կոլումբուս քաղաքում, լիբանանահայ ներգաղթյալների ընտանիքում:

Դիտվել է՝ 2007

Մեկնաբանություններ