Հյուսիսային Կորեայի իշխանությունները մահապատժի են ենթարկել տասնյակ բարձրաստիճան պաշտոնյաների հուլիսի վերջին տեղի ունեցած հեղեղումների պատճառով, որոնք խլել են հազարավոր կյանքեր: Ավելի վաղ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել էր, որ խստորեն կպատժի նրանց, ովքեր «չեն կատարել իրենց պարտքը և այսքան զոհերի պատճառ են դարձել»։                
 

Ռուսաստանի ու Ադրբեջանի վարչապետերը քննարկել են Ղարաբաղի վերականգնման հարցեր

Ռուսաստանի ու Ադրբեջանի վարչապետերը քննարկել են Ղարաբաղի վերականգնման հարցեր
29.12.2020 | 21:24

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ։ Նրանք ընդգծել են Լեռնային Ղարաբաղի վերականգնման հարցով համատեղ ջանքերը՝ տեղեկացնում է ՌԴ կառավարության մամուլի ծառությունը։


Միշուստինն ու Ասադովը քննարկել են նաև ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող արդիական հարցեր` հատուկ ուշադրություն դարձնելով էներգետիկ, արդյունաբերական, տրանսպորտային և այլ ոլորտներում համատեղ նախագծերի իրականացումը:

Դիտվել է՝ 16325

Մեկնաբանություններ