Դեկտեմբերի 28-ին ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: Նրանք քննարկել են համագործակցության երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի, ուղենշվեցին տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ համագործակցության հեռանկարները:
Մոհամադ Ջավադ Զարիֆն իրանական կողմի ցավակցությունը հայտնեց Արցախում պատերազմի զոհերի կապակցությամբ և զորակցություն մաղթեց հայ ժողովրդին:
Զրուցակիցներն ընդգծեցին տարբեր մակարդակներով փոխշփումների և երկխոսության առավել ակտիվացման կարևորությունը` հիմնված երկու ժողովուրդների միջև դարերի խորքից եկող բարեկամության վրա: Վերահաստատվեց երկուստեք պատրաստակամությունը խորացնելու սերտ փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ ձևաչափերում: