Türkiye-ն տեղեկացնում է, որ երկիրը ոսկու մեծ պաշարներ են հայտնաբերել:
Միջերկրական ծովի Գյուբրեթաշ շրջանում հայտնաբերվել են 100 տոննա ծավալով ոսկու պաշարներ ՝ 6,6 միլիարդ դոլար արժողությամբ:
Ենթադրվում է, որ դա հսկայական պաշարների մի փոքր մասն է:Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Թուրքիայում ոսկու պաշարների ստորգետնյա ներուժը 6,5 հազար տոննա է: Ներկայումս այդ պաշարներից հնարավոր է արդյունահանել 1,5 հազար տոննա: Միևնույն ժամանակ, միայն առկա պահուստների արժեքը գնահատվում է 405 միլիարդ դոլար: Թուրքիայում գործում են ոսկու արդյունահանման 18 ձեռնարկություններ: 4 նախագիծ ներդրման փուլում է, 8 նախագիծ` իրագործելիության գնահատման փուլում: Մինչև 2001 թվականը Թուրքիան ոսկի չէր արդյունահանում: Առաջին անգամ հանքարդյունաբերությունը սկսվել է 2001-ին Օվաջիքի ոսկու հանքավայրում (Իզմիր, Բերգամա): Սկզբում արդյունահանվող ոսկու ծավալը տարեկան 1,4 տոննա էր, իսկ 2019ի վերջին աճել է`կազմելով տարեկան 38 տոննա: 19 տարում արդյունահանվել է 340 տոննա: Թուրքիայի հանքարդյունաբերությունը չի բավարարում պահանջարկը, վերջին 25 տարում ներմուծվել է 4000 տոննա ոսկի, տարեկան միջինը 160 տոննա: