Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Օբամայի առաջին արտասահմանյան այցելությունը՝ Թաիլանդ

Օբամայի առաջին արտասահմանյան այցելությունը՝ Թաիլանդ
18.11.2012 | 14:51

Վերընտրվելուց հետո ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կատարել է իր առաջին այցելությունը Թաիլանդ։ ԱՄՆ առաջնորդը կհանդիպի Թաիլանդի թագավոր Պումիպոն Ադուլյադետի, վարչապետ Իյինգլակ Չիվանատի հետ։ ԱՄՆ նախագահի այցի նպատակն է ամրապնդել կապերն իրենց առանցքային դաշնակից համարվող երկրի հետ։
Երկուշաբթի Օբաման կայցելի Բիրմա։ Այս այցելությունն այդ երկրում իրականացվող քաղաքական բարեփոխումներին աջակցության նշան է։ Սա կլինի ԱՄՆ առաջին նախագահի այցելությունը Բիրմա։ Իր արտասահմանյան ուղևորությունն Օբաման կեզրափակի Կամբոջայում տեղի ունենալիք Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի համաժողովին մասնակցությամբ։

Դիտվել է՝ 1391

Մեկնաբանություններ