Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Նորից պոլոնիում 210-ը

Նորից պոլոնիում 210-ը
12.11.2012 | 19:35

Պաղեստինի ազգային կառավարության ղեկավար Մահմուդ Աբասը հայտարարել է, որ Ռուսաստանը միացել է միջազգային հետաքննությանը, որ նպատակ ունի պարզել Պաղեստինի առաջին ղեկավար Յասիր Արաֆատի մահվան պատճառը: «Հետաքննության շրջանակներում սերտ համագործակցում են մեր, ֆրանսիացի քննիչները և շվեյցարացի մասնագետները, նաև Ռուսաստանի կառավարությունը»` ասել է նա Ռամալայում` Արաֆաթի մահվան 8-րդ տարեդարձին: Աբասը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովից աջակցություն է խնդրել Հորդանանում կայացած բանակցությունների ժամանակ: Ֆրանսիացի և շվեյցարացի փորձագետները արտաշիրիմելու են Արաֆաթի մարմինը նոյեմբերի վերջին, որպեսզի փորձեն պարզել նրա մահվան ճիշտ պատճառը: Այս որոշումն ընդունվել է, երբ Ալ-Ջազիրա հեռուստաալիքը ցուցադրեց ֆիլմ, որտեղ պնդվում էր, որ Արաֆաթին սպանել են եզակի ռադիոակտիվ թույնի միջոցով: Թունավորման մասին պնդումները մինչև այժմ չեն հերքվել, որովհետև անհայտ է մնացել Արաֆաթի մահվան պատճառը: Նա վախճանվել է 2004-ի նոյեմբերին, Փարիզում և բազմաթիվ անալիզներ նրա արյան մեջ թույն չեն հայտնաբերել: Սակայն հետո Արաֆաթի անձնական իրերը` հագուստը, գլխանոցները, ատամի խոզանակները հետազոտելիս հայտնաբերվել է պոլոնիում -210-ի մեծ պարունակություն, որը կարող էր հարուցել 75-ամյա Արաֆաթի առողջության մինչև այժմ անբացատրելի կտրուկ վատացումը:

Դիտվել է՝ 1823

Մեկնաբանություններ