ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Մանկան ժպիտն ու բարձր մատերիաները

Մանկան ժպիտն ու բարձր մատերիաները
08.06.2024 | 15:33

Մանկասայլակի միջից ճստոն ինձ աչքով արեց։ Մայրը չնկատեց, հեռախոսի մեջ խորասուզված ինչ-որ բան էր կարդում։ Ես պատասխանեցի՝ աջ աչքս փակելով ու ձախ ունքս բարձրացնելով, ու ժպտացի։ Ճստոն բերանը մինչև ականջները բացեց ու ժպտաց։ Ես լեզու ցույց տվեցի։ Ճստոն գլուխը հետ գցեց ու սկսեց հռհռալ։ Հետո նայեց ինձ ու լեզվի ծայրը զգույշ դուրս հանեց։ Ես գրպանիցս հազար դրամանոց հանեցի, արագ պտտեցի ափիս մեջ, աննկատ մտցրի թևքիս մեջ ու դատարկ ափս ցույց տվեցի։ Ճստոյի աչքերը զարմանքից կլորացան։ Ես թևքիս միջից հանեցի հազար դրամանոցը։ Ճստոն ծափ տվեց ու էլի հռհռաց։

Մայրը վերջացրեց կարդալը, հեռախոսը մտցրեց շալվարի հետևի գրպանը, սայլակի դիմացի ակները թեթևակի բարձրացրեց ու սկսեց պտտել, որ գնան հակառակ ուղղությամբ։ Ճստոն, թաթիկը թափ տալով, հրաժեշտ տվեց։ Ես օդային համբույր ուղարկեցի։ Ճստոն ձեռքը տարավ բերանին, որ ինքն էլ օդային համբույր ուղարկի, բայց չհասցրեց՝ սայլակը մինչև վերջ շրջվեց մեջքով դեպի ինձ։ Նա ձգվեց ու, գլուխը դժվարությամբ պտտելով, թիկնակի կողքից հետ նայեց։ Ես մի օդային համբույր էլ ուղարկեցի։ Ճստոն ժպտաց։

Սկսեցին հեռանալ, իսկ ես քայլեցի դեպի տուն։

Նենց զգացողություն ունեի, ասես հայտնի փիլիսոփայի հետ մի կես ժամ զրուցել էի բարձր մատերիաներից

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 9790

Մեկնաբանություններ