ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Խաղաղություն

Խաղաղություն
17.07.2024 | 00:17

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Հուլիսի 17

ՈՒրախացեք:

Սովորեցնելու շատ բան ունեմ ձեր երկուսին:

Մի’ կարծեք, թե Ես զրկում եմ ձեզ Իմ ներկայությունից, երբ միայն Իմ ճշմարտությունն եմ հայտնում ձեզ:

Դուք այժմ փոթորկի միջով եք անցնում:

Հերիք է այն, որ Ես ձեզ հետ եմ, հարկավոր պահին ասելու` «Խաղաղվիր, հանդարտվիր»:

Այսպես լռության մատնելու թե՛ քամուն, թե՛ ալիքներին:

Ես ոչ թե փոթորկի ժամանակ, այլ խաղաղ լեռան վրա էր, որ Իմ աշակերտներին սովորեցրի թագավորությանս ճշմարտությունները:

Այսպես կլինի և ձեզ համար. կգա լեռան լանջի ժամանակը, և դուք կհանգստանաք Ինձ հետ և կսովորեք:

Դիտվել է՝ 646

Մեկնաբանություններ