ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Ռազմական դրությունը վերացնելու հարցով խորհրդարանը արտահերթ նիստ կանցկացնի նոյեմբերի 26-ին

Ռազմական դրությունը վերացնելու հարցով խորհրդարանը արտահերթ նիստ կանցկացնի նոյեմբերի 26-ին
20.11.2020 | 14:38

Սահմանադրության 100-րդ և «Աժ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Աժ պատգամավորների նախաձեռնությամբ 2020-ի նոյեմբերի 26-ին` ժամը 11:00-ին, կգումարվի Աժ արտահերթ նիստ։
Օրակարգում մեկ հարց է. Ռազմական դրությունը վերացնելու մասին։

Դիտվել է՝ 2924

Մեկնաբանություններ