Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Ղարաբաղում մարդասիրական կենտրոններից մեկը ստեղծվել է կողմերին հաշտեցնելու համար

Ղարաբաղում մարդասիրական կենտրոններից մեկը ստեղծվել է կողմերին հաշտեցնելու համար
20.11.2020 | 14:35

Ռուսաստանը ստեղծել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծման հինգ լրացուցիչ կենտրոն՝ նոյեմբերի 19-ին հայտնել է ՌԴ Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի մամուլի ծառայությունը: Լրացուցիչ կենտրոնների ձևավորման հրահանգները տվել է ՌԴ ՊՆ նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն: «Լեռնային Ղարաբաղում մարդասիրական խնդիրների ամբողջ շարքը լուծելու համար հինգ լրացուցիչ կենտրոն է ստեղծվել որպես Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի (մարդասիրական արձագանքը համակարգող կենտրոններ. «Հյուսիս և հարավ», Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության համատեղ ստորաբաժանում)», - ասված է հայտարարության մեջ:

Բացի այդ, ստեղծվել են Մարդասիրական ականազերծման կենտրոն, Տրանսպորտի աջակցության կենտրոն, Բժշկական աջակցության կենտրոն, Առևտրի և տնային տնտեսությունների աջակցության կենտրոն, ինչպես նաև Պատերազմող կողմերի հաշտեցման կենտրոն, որն իր մեջ ներառում է հոգեբանական աշխատանքի բաժին, հեռուստատեսային և ռադիոհեռարձակման կայաններ և «Խաղաղապահի տեղեկագիր» թերթի խմբագրություն:

Դիտվել է՝ 2313

Մեկնաբանություններ