-
17.12.2020|
22:28
Մեր զինվորները մարտական դիրքերը հանձնում են ադրբեջանական կողմին։ Համացանցում տեսանյութ է տարածվել, որով զինվորը ցուցադրում է՝ ինչպես են լքում Սյունիքի դիրքերը։ Տեսանյութում հայ զինվորը զայրացած է և հայհոյանքներ է հնչեցնում Նիկոլ Փաշինյանի հասցեին, տեղեկացնում է Փաստինֆոն։
-
17.12.2020|
22:19
Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից դեկտեմբերի 16-ին ԱՀ ՊԲ-ին է փոխանցվել, նախնական տեղեկություններով, Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին, նրանց զոհվելու հանգամանքները դեռևս անհայտ են, իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ զինծառայողների զոհվելու հանգամանքներն ու նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
-
17.12.2020|
22:14
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության հիմնական արդյունքը՝ «Ամենակարևորն այն է, որ Ղարաբաղում այլևս մարդիկ չեն զոհվում, մնացած հարցերը երկրորդական են»:
-
17.12.2020|
22:10
Լեռնային Ղարաբաղի տարածքը միջազգային իրավունքի տեսակետից Ադրբեջանի մաս է հանդիսանում՝ տարեկան ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով ՏԱՍՍ գործակալության հարցին։
-
17.12.2020|
22:08
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների համալրումը՝ նշելով, թե դրա համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը։ Նա նաև հույս է հայտնել, որ Ղարաբաղում չի կրկնկվի հրադադարի ռեժիմի խախտումը։
-
17.12.2020|
16:22
Ռուսական արտադրության C-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման պատճառով Թուրքիայի դեմ սաhմանած ԱՄՆ-ի պատժամիջոցներն ընդգրկում են միայն պաշտպանական ոլորտը:
-
17.12.2020|
16:19
Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) համատեղ հանձնաժողովի վերջին նիստի նախագահը հայտարարել է դեկտեմբերի 21-ին ԳՀՀԾ-ի մասնակիցների ոչ պաշտոնական հանդիպման մասին, հաղորդում է Tasnim News Agency-ն։
-
17.12.2020|
16:15
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների՝ շրջափակման մեջ հայտնվելու տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը՝ լրագրողներին հայտնել են ՌԴ ՊՆ-ից:
-
17.12.2020|
16:12
Տարբեր լրատվամիջոցներով շարունակում են հակասական տեղեկություններ տարածվել Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում անհայտ կորած հայ զինծառայողների մասին՝ շրջանառվում է ընդհուպ 171 հայ զինծառայողի մասին տեղեկատվություն, որ չի համապատասխանում իրականությանը, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
-
17.12.2020|
16:09
Մարտական գործողությունների՝ Ֆիզուլիի և Ջաբրայիլի հատվածում, որոնողական աշխատանքներում հայտնաբերվել է ևս 41 զոհված հայ զինծառայողի աճյուն՝ տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: