Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Գաղտնի պահեք՝ Թուրքիան չիմանա

Գաղտնի պահեք՝ Թուրքիան չիմանա
24.07.2024 | 13:42

Էսօր ՖԲ-ում կարդացի, որ Հայաստանում ստորագրահավաք են նախաձեռնել՝ ԵՄ-ին միանալու համար։ Ուրեմն ստորագրահավաքով հնարավո՞ր է ԵՄ-ի անդամ դառնալ։ Պարզվում է՝ նման «փայլուն» միտք միայն մեր գլխում կարող է ծագել։ Գաղտնի պահեք՝ Թուրքիան չիմանա, թե չէ 80 միլիոն ստորագրությամբ իսկույն մտնելու է Եվրամիություն՝ մեր «փայլուն» գաղափարի շնորհիվ, մի բան, որ էսքան տարի է նրան չէր հաջողվում:

Տատս ողջ լիներ, ասեր՝ հողս ձեր գլխին, էդ դուք եք ուզում ԵՄ, մի հատ ԵՄ-ին հարցրեք՝ ինքը ձեր սֆաթը տեսնել ուզու՞մ է: Պարապությունից ում խելքին ինչ փչում է՝ անում ենք։

Հետաքրքիր է՝ սագերի, ղազերի մեջ հայկական տեսակի լինու՞մ է։

Համլետ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3747

Մեկնաբանություններ