Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Թրամփը աշխարհի կեսի դեմ է կռիվ տալու

Թրամփը աշխարհի կեսի դեմ է կռիվ տալու
22.07.2024 | 11:25

Բայդենը շատ իմաստուն քայլ արեց:

Դա արդար էր սեփական կուսակցության և ամերիկացի ժողովրդի հանդեպ: Բայդենն իրականում ծանրակշիռ քաղաքական գործիչ է, ով լուրջ ճանապարհ ունի անցած: Եթե նա ավելի երիտասարդ տարիքում դառնար նախագահ, ԱՄՆ-ի պատմության լավագույն և ամենասիրված նախագահներից մեկը կարող էր լինել:

Անձամբ կարծում եմ, որ 2016-ին Հիլարի Քլինթոնի թեկնածությունը դեմոկրատների ամենից սխալ հաշվարկված քայլերից էր, և եթե առաջադրվեր նույն Բայդենը, նա Թրամփին հաղթելու ավելի մեծ շանսեր կունենար: Թրամփը չհաղթեց, Հիլարին պարտվեց: Այդ դեպքում Բայդենի թողած ժառանգությունն էապես այլ կլիներ, նրան այլկ երպ կհիշեին: Ի դեպ, Սենատոր եղած տարիներին նա Հայաստանի լավագույն բարեկամներից է եղել:

Ինչ վերաբերում է նոյեմբերին կայանալիք ընտրություններին, ապա պետք է նշեմ, որ Հարիսի թեկնածությունը նույնպես լուրջ գլխացավանք է Թրամփի համար: Նրա շուրջ համախմբվելու է ամբողջ լիբերալ թևը, և դա բավականին ուժեղ ալիք է ստեղծելու: Նրան աջակցելու է ողջ ՆԱՏՕ-ն և ողջ ԵՄ-ը: Իրականում Թրամփը աշխարհի կեսի դեմ է կռիվ տալու:

Իսկ Քամալա Հարիսն իր 70-80-միլիոնանոց ձայները «քնած» ունի:

Սուրեն Սարգսյան

Դիտվել է՝ 2790

Մեկնաբանություններ