Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Սա է hայաստանյան օրվա բնորոշիչը մեկ բառով

Սա է hայաստանյան օրվա բնորոշիչը մեկ բառով
01.08.2008 | 00:00

ԽԱՌՆ ԵՆՔ, ԱԽՊԵՐ, ԽԱՌԸ
Բոլոր երեք խաղացողներն էլ «վայ նաչար» վիճակում են. թույլ են հավասարապես՝ կտրուկ ու արագ շարժումներով ինչ-որ բանի հասնելու համար:
Բայց և ունեն ռեսուրսներ, որ համարժեք իրադրության դեպքում կարող են բեկում ապահովել՝ խոշոր դիվիդենդներ ձեռք բերելու համար: ՈՒ երեքն էլ ճոպանը պինդ ձգած՝ կանգնած-սպասում են, թե երբ է գալու տարվա «իրենց եղանակը»:

Թե ինչքան մանրակրկիտ դոզավորմամբ է իրավիճակը վերահսկողության տակ պահում Տեր-Պետրոսյանը, պրոյեկտավորման և ուժերի բաշխման ինչ նուրբ մեխանիզմներ է կիրառում, ապշել կարելի է. պերմանենտ նստացույցեր Հյուսիսայինում, դատարաններում՝ մինի-ցույցեր, հզոր ցույց՝ այսօր, «ցույցեր»՝ ռուսական լրատվամիջոցներում, ուր երևում է նաև ոչ անհայտ, թիֆլիսյան և մի շարք «այլ դպրոցներ» անցած Տիգրան Հակոբյանի… սիլուետը: Շարունակությամբ՝ դես-դեն դժվարությամբ գնացող Տեր-Պետրոսյանի կողմից սրճախմություն Հյուսիսայինում՝ Ս. Դեմիրճյանի հետ, ապա՝ զբոսանք, դրանից առաջ՝ մի տասնհինգ րոպե ուշացումով՝ Րաֆֆիի համագումար, մի երկու լավ խոսք՝ Արաբկիրում թաղապետի թեկնածու Զոյա Թադևոսյանի հաշվով, և դա էլ չնայած հանգամանքին, որ Զ. Թադևոսյանին ճանաչում են դեռ 97-ից, երբ Վահրամ Բարսեղյանի գործուն օժանդակությամբ վերջինս «կոորդինացնում» էր վարչապետ Քոչարյան-դաշնակցություն կապը՝ հիմնականում Տեր-Պետրոսյանի «գլխի վրայով»:
Հետո՝ պարոն Պյուչի ուղարկած «քսիֆի» տիրաժավորում (Էդուարդ Նալբանդյանն ակնարկեց, չէ՞, որ Պյուչն է «ասել» հարկավոր լուրը՝ Ավստրիայի օդանավակայանում՝ «ուղեղի լվացման» ժամանած հայ դեսպանների հաշվով. բա ի՞նչ էր կարծում պարոն Նալբանդյանը. Պյուչը կո՞ւլ էր տալու իր այցի նախօրյակին Սերժ Սարգսյանի ասուլիսում հնչեցրած միտքը, թե «ԵԽ բանաձևի կատարման առումով հասցնելու-չհասցնելու խնդիր չունենք. շնորհակալ ենք իրենց օժանդակության համար, բայց մենք ինչ անում, մեզ համար ենք անում. նշել որոշակի ժամկետներ նրանց կողմից, կարծում եմ, ճիշտ չէ». «սխալ էր հանել» Պյուչին Ս. Սարգսյանը):
Եվ վերջապես, Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ՝ բավականին գրագետ մաներայով, մի քիչ էլ տեղ թողնելով, որպեսզի Սերժ Սարգսյանն ինչ անում է «մեզ համար», մի քիչ արագ անի:
Սերժ Սարգսյանն էլ այնքան, ինչքան հերիքում է իր արագությունը, ազատում է տղերքին՝ մեծ միտինգից առաջ: Ի դեպ, օրերս «Ժառանգության» մեր աղբյուրը մեր թերթին պատմեց. եվրոպական բարձրաստիճան էմիսարներից մեկի հետ հանդիպման ժամանակ` հարցին, թե լավ, եղբայր, ինչու բաց չես թողնում քաղաքական դրդապատճառներով ձերբակալվածներին, Սերժ Սարգսյանն անչափ անկեղծ և շատ ուղղակի պատասխանել է՝ սիրելի եվրոպացի, եթե ես գնամ նման կտրուկ ու արագ քայլի, ողջ համակարգը դուրս կգա իմ դեմ, չեմ կարող, պետք է դանդաղ-հիմնավորված անեմ էդ գործը:
Բա՜:
Ընդ որում, երկու հիմնական խաղացողները՝ Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը, իրենց պայքարի մարտավարությունը կառուցում են հենց այս մոդիֆիկացիայի՝ երկարատև պայքարի վրա: Իսկ սա նշանակում է, որ պայքարը ոչ այնքան քաղաքական, որքան նյարդերի է: Ընդ որում, այս ասպարեզում «երկու մուզիկանտներն» էլ՝ Տեր-Պետրոսյանն էլ, Սարգսյանն էլ, անչափ «լավ կչալեն»: Այդ ասպարեզում նրանք «զմիմյանս» արժանի «մետրեր» են: Երկուսն էլ կարողանում են համբերել: Հաշվել:
Միակ «նյարդացողը» երկրում Քոչարյանն է: Ինչ անի, որ «չնյարդի»: Իրեն թվում է, թե մի ողջ ցանց է թողել իր հետևից, մի ողջ համակարգ, որը մատի մեկ շարժումով կշարվի ու տողանի կկանգնի իր համար: Չեն անում: «Ցանցը» տեր չի կանգնում Քոչարյանին: Երրորդ ուժը, որի վրա նա պետք է հավաքեր իր ողջ մոզաիկան, չգիտես ինչու, շատ տարօրինակ հիբրիդի է վերածվում, ուր «սերժիստներն» ավելի շատ են, քան «ռոբիստները», որ հետն էլ վզները ծուռ՝ կանգնում Սերժի դիմաց ու հարցնում են՝ հիմա ինչ, մեզ ուզո՞ւմ ես, թե՞ չես ուզում:
Ո՞նց ուզի: Քանի փոր կարելի է «ուզել», չէ, կներեք, օգտագործել:
Էն դաշնակցությունն էլ օրերս Արծվիկ Մինասյանի ձեռամբ ասաց՝ պինդ կպած ենք կոալիցիային, ո՞վ կարող է մեզ կերակրատաշտից պոկել։ Ոչ ոք, ձեռներդ հեռու մեզնից:
ԲՀԿ-ն էլ օգոստոսի յոթին նստելու է նախագահական (Քոչարյանից գնված) ինքնաթիռը, որ Սերժ Սարգսյանի, Սամվել Կարապետյանի և նույնիսկ Արթուր Բաղդասարյանի հետ գնա դիտելու, թե ինչպես ճնշեց Չինաստանը Տիբեթի և նրա հարգարժան Լամայի ապստամբության հզոր շարժը: Չէ՛, խառնեցինք. վերը նշվածները գնալու են պեկինյան օլիմպիադան «բացելու»: Հայկական մասով: Պարզ է, չէ՞. կոալիցիոն կուսակցություններ են, մեկ շաբաթյա «պոեզդկա» է, միասին յոթ օր-յոթ գիշեր նստելու են, վեր կենան, իրենց ցուցադրեն, ուրիշներին դիտեն. Քոչարյանի համար բա էդտեղ տեղ կա՞: «Նետ»: Չկա… Հետաքրքիր է. Քոչարյանը, ինչպես Ալիևի և «բազեների» հետ հանդիպմանը, ասե՞լ է՝ ինձ էլ տար օլիմպիադա, ձաձա:
Լրջացանք: Ինչպես երևում է, երկարատև պայքարի ելած Սերժ Սարգսյանը վերադառնում է խաղային իր հին մոդիֆիկացիային: Կուլիսներում հարցերի լուծմանը: Որից հետո հույս ունի կրկին հայտնվել միզանսցենում՝ «պա-դե-դե»-ով: Պարզաբանենք: Պեկինը, իսկապես, այն տեղն է, ուր վերջինս կարող է երևալ որպես ՀՀ լեգիտիմ նախագահ: Ասել է, ընդդիմությանը հարկավոր մեսիջն ուղարկելուց հետո, այն է՝ ես նախագահ եմ, իմ աշխատասենյակում նստած, եկեք-խոսենք, բայց էս էրկու օրը գնում եմ Պեկին, ինչպես մնացյալ երկրների ղեկավարները: ՈՒ կժպտան այնտեղ բոլոր երկրների նախագահները միմյանց, ձեռք կսեղմեն, «հեռախոսների համարներ կփոխանակեն»:
Եվ վերջապես, Պեկինը հո «ուրի՞շ» չէ. այն շանհայական կազմակերպության «խիղճն ու պատիվն է», և որոշ փորձագետներ, Ս. Սարգսյանի ասուլիսում հնչեցրած առ Ռուսաստան «ռիտորիկան» համարում են ոչ միայն հավուր պատշաճի ժեստ, այլև ինչ-որ իքս պահի անհրաժեշտություն ԵվրԱզեսում դիտորդի կարգավիճակից «մեկ այլ» կարգավիճակի փոխանցման: Եվ Սերժ Սարգսյանի ակնարկը՝ Ռուսաստանի հետ միջազգային կազմակերպությունների հարցում նույն մոտեցմանը վերաբերող, առնչվում է ոչ միայն ՆԱՏՕ-ին, այլև՝ կարծես թե ԵվրԱզեսին և նույնիսկ՝ Շանհային: Բա ո՞նց չգնա Ս. Սարգսյանը Պեկին. վերջինս փորձում է բոլոր հնարավոր միջազգային շանսերն օգտագործել ամրակայվելու համար:
«Նույնին» ծառայեց նաև նրա Ղրիմ այցը, որը, հիրավի. կոմպլեմենտարիզմի ցցուն նմուշ էր: Մինչ «նմուշի» դիտարկումը, անդրադառնանք անչափ նուրբ մի հանգամանքի, որը հարահոսի մեջ կորսվեց: Խոսքը Ս. Սարգսյանի ասուլիսում հնչած մտքերից մեկին է վերաբերում, որը, չգիտես ինչու, անտեսել էինք: Անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին՝ Ս. Սարգսյանն ասաց. «ԱՄՆ-ում սպասվելիք ընտրություններից հետո մեր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ շարունակելու ենք ավելի խորացնել»:
Թվում էր՝ հենց այնպես, հերթապահ ասված միտք է:
Հիմա թերթենք ռուսական հայտնի թերթերը, դիցուք՝ «Նեզավիսիմայա գազետան»: Նույն ընտրությունների մասով ռուսական անանուն դիվանագետը վկայակոչում է. «ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները թերևս էլ ավելի կկոշտանան, ի վերջո, մենք կարող ենք և ընդհանրապես հարաբերություններ չունենալ Միացյալ Նահանգների հետ»:
«Կրուտո»:
Հասկանալի է՝ թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ անանուն դիվանագետը նկատի ունեն Բարաք Օբամայի ընտրության փաստը:
Այսպիսով, Սերժ Սարգսյանը, որին ոչ մի կերպ չշնորհավորեց ԱՄՆ-ը, կարծում է, որ ցեղասպանությունը պաշտպանող Օբաման, որին էլ իր հերթին պաշտպանում է ԱՄՆ լոբբին՝ իր բոլոր սպեկտրներով (որոնք բոլորն էլ զբաղվել են ԱՄՆ-ում Սերժ Սարգսյանի լոբբինգով), կկարողանա հասնել նրան, որ դեմոկրատները Հայաստանի և նրա իշխանությունների նկատմամբ շատ ավելի լոյալ վերաբերմունք ունենան, քան հանրապետականներն էին:
էստեղ պաուզան ձգենք, և հիշենք, որ Օբաման վայելում է նաև արաբական աշխարհի, իսկ իրականում՝ շեյխերի բարձր հովանավորությունը, և այդ շեյխերն էին, որ նույնքան նպաստեցին ԽՍՀՄ փլուզմանը, ինչպես նաև 90-ականների վերջին՝ ռուսական ռուբլու դեֆոլտին՝ Ռուսաստանը հասցնելով տնտեսական անկման:
Մի խոսքով, առերես՝ աջ ձեռքով սիրելով Ռուսաստանն ու «միջազգային կազմակերպությունները», էնպես՝ մի ուրիշ սիրով, Սերժը ձախ ձեռքով ճամփա է հարթում արևմտյան արահետներում, ինչպես որ արեց մինչ Տեր-Պետրոսյանի հայտնությունը՝ երկու պաշտոնական այց ունենալով ԱՄՆ, Պենտագոն, Սպիտակ տուն:
Ահա և դրան էր ծառայում նրա՝ դեպ Ղրիմ, դեպ Սուրբ Խաչ ուխտագնացությունը, ուր համ «կույս» մնաց, համ էլ կարողացավ այնպես անել, որ հանդիպի ՎՈՒԱՄ ներկայացուցիչ, նարնջագույն հեղափոխությունների հայր, մոսկովյան չեկիստներից դիոքսինով թունավորված (ի դեպ. Գորդոն Բրաունը վերջերս՝ Մեծ ութնյակի հանդիպման ժամանակ երիտասարդ, «հրեա» Մեդվեդևից պահանջել է Լիտվինենկոյի մահվան հանգամանքների մասին «փաստեր»), դեկտեմբերին ՆԱՏՕ «մտնող» պարոն Յուշչենկոյի հետ:
Ի՞նչ են խոսել նրանք «զմիմյանս»: Նախագահականից ասին՝ «ամեն ինչ նորմալ էր, շատ լավ էր»: Լավն էն խոսքը չէ. սեփական «տան» աղետի՝ ջրհեղեղի օրերին Յուշչենկոն ժամանակ էր գտել ու մի գլուխ պտտվում էր «բերյազաների» տակ՝ Սերժի հետ, անվերջ նրա ձեռքը-ուսը թփթփացնելով, ասես նա է Հայաստանում «նարնջագույն» հեղափոխություն պատրաստվում անել:
Համ էլ մենք հո չե՞նք ասում՝ նրանք պայմանավորվում էին Հայաստանի՝ ՆԱՏՕ մտնելու շուրջ: Բայց դե… ո՞վ կարող էր ասել, որ Գյուլին Սերժը Հայաստան կկանչի՝ հարյուր օրը դեռ չլրացած, ու Քոչարյանին դեռ չճամփած, ու Գյուլեն Սերժին կասի՝ հա՜. ինչպես տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները…
Անքննելի են նախագահի գործերը:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 5878

Մեկնաբանություններ