Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Համակարգված ձեռնարկվել են այնպիսի քայլեր, որպեսզի ծագի խուճապ

Համակարգված ձեռնարկվել են այնպիսի քայլեր, որպեսզի  ծագի խուճապ
19.09.2024 | 13:40

Ստորև մի փոքր հատված այն զեկույցից, որը ներկայացրել եմ ԳՀԽ նիստում՝ 2023 թ. հոկտեմբերի 31-ին.

«Արցախցիները այս պատերազմը իրավամբ համարում են «Արժանապատվության պատերազմ». զինտեխնիկայի և զինվորների թվակազմը 6 անգամ գերազանցող ադրբեջանական բանակը կրել է անհամեմատ մեծ կորուստներ, և կրակը դադարեցնելու որոշումը կայացվել է միայն այն բանից հետո, երբ սպառնացել են խաղաղ բնակչությանը, ինչը գործնականում իրականացվել է:

Այսպիսով, թիրախավորվել էին Արցախի 44-օրյա պատերազմից մնացած բոլոր 4 շրջանները, և հարձակումն էլ եղել է միաժամանակ 4 ուղղությամբ: Նշված գործողությունների ռազմավարությունը և ժամի ընտրությունը հիմնականում հանգեցրել է նրան, որ բացառվի համախմբվելու հնարավորությունը: Խաղաղ բնակիչների մի մասը զոհվել է՝ իրենց ազգականներին միանալու նպատակով մեքենաներով այլ շրջան մեկնելու փորձեր կատարելիս: Օրինակ, մեծահասակ մի մարդու սպանել են, որը փորձել է մեկնել հարակից շրջան՝ թոռանը վերցնելու համար:

Ստեփանակերտում ներխուժումներ են արձանագրվել սեպտեմբերի 19-ի երեկոյան և հատկապես՝ սեպտեմբերի 20-ին, ընդ որում, որոշ բնակելի շենքերին ամրացվել են ադրբեջանական դրոշներ, ինչի արդյունքում բնակիչները չեն համարձակվել մտնել տներ և վերցնել առաջին անհրաժեշտության իրերը: Միաժամանակ, դեռևս սեպտեմբերի 16-ին խաթարվել է ջրամատակարարումը, մասնավորապես, էապես վատթարացել է ջրի որակը, խմելու ջուրը եղել է բացահայտ պղտոր ու կասկածելի բաղադրությամբ:

Այս ռազմական միջամտությունը մեծ հաշվով սպասելի էր, քանզի ինչպես նախորդ զեկույցում էինք նշել, Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ զերծ կմնա այդպիսի բռնություններից միայն Արցախը լուծարելու դիմաց, ընդգծելով, որ հայկական գյուղերը տեսանելի են ադրբեջանական դիրքերից: Այսպիսով, համակարգված ձեռնարկվել են այնպիսի քայլեր, որպեսզի հնարավորինս մեծ հավանականությամբ ծագի խուճապ, և մարդիկ հաստատապես որոշեն լքել իրենց տները, ժամանակ չունենալով հնարավորություն՝ իրենց հետ վերցնելու անգամ առաջին անհրաժեշտության իրերը: Խուճապի գեներացմանը մեծ չափով նպաստել է Ստեփանակերտի հարևանությամբ Հայկազովի տարածքում ռազմական բենզինի պահեստի մեծաքանակ կյանքեր խլած հզոր պայթյունը»:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 3616

Մեկնաբանություններ