Արիստակես Լաստիվերցին (11 դ.) գրում է, որ երբ Վեհափառը մյուռոնը կաթեցրեց, հանկարծակի ճառագայթող լույսի ցնցուղներ դուրս ելան ջրից, դա տեսան բոլոր հավաքվածները, փառաբանեցին Աստծուն և մեր հավատի զորությունը բարձրացավ:
...մեր դիտարկումները հանգում են հետևյալին. Մայր Աթոռը, Հայ առաքելական եկեղեցու բարձր հոգևոր դասը՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորությամբ, միանգամայն ճիշտ ու կանխատեսելիորեն հստակ է վարվել՝ կարևորագույն եկեղեցական իրադարձություններին հրավիրելով ներկա գտնվել երկրի պետական իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներին:
նիկոլի ու քպ-ոների անխուսափելի իշխանազրկումից հետո (վաղ թե ուշ՝ լինելու է), եթե դեռ լինի Հայաստանը, մարտի 31-ը (կամ ապրիլի 23-ը, կամ՝ մայիսի 8-ը) առաջարկում եմ սահմանել էս գլխակեր թուրքահարճերի պաշտոնավարման հետևանքով զոհված հազար-հազարավոր մարդկանց Հիշատակի հավաքական օր:
Մեր երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը այցելում է Թուրքիայի նախագահ էրդողանին Նյու Յորքի թուրքական հյուպատոսության շենք, ինչն անցնում է քրեական գործով, որի էությունը հետևյալն է:
Հասարակական կամ պետական կյանքում որևէ կարևոր բան հասկանալը հնարավոր է շատ փոքր ուժերով, այսինքն, հզոր մտավոր կարողություններով մի անհատն էլ դրա համար բավական է։
Ես սկզբունքորեն չեմ նայում-լսում երկրի ղեկավարներին, քանի որ դրանք մարդիկ են, որ տուրք են տվել իրավիճակային քաղաքականությանը և գերի դարձել դրսի թելադրանքին։