-
27.01.2021|
22:35
Թուրքիայի ուժային կառույցները հաղորդել են «Իսլամական պետություն» խմբավորման 12 զինյալների ձերբակալության մասին։ ՊՆ-ի տվյալներով՝ ձերբակալվածներից հինգը Ռուսաստանի քաղաքացիներ են։
-
27.01.2021|
22:33
Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան Բատիստ Լե Մուանը Բաքվում հայտարարել է, թե Ադրբեջանի հետ Ֆրանսիայի հարաբերությունները զարգանում են վերելքի գծով և երկու երկրների երկխոսությունը պետք է շարունակվի։ Նա նշել է, որ Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահները մշտապես հեռախոսազրույցներ են ունենում։
-
27.01.2021|
22:27
Թեհրանը իրական հեռանկար է տեսնում Հայաստանի ու Իրանի երկաթուղիները Նախիջևանով կապելու համար՝ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ երկու ժամ բանակցելուց հետո «Ազատությանը» ասել է Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։ Բաքու, Մոսկվա այցելելուց հետո երեկ երեկոյան Զարիֆը ժամանեց Երևան, այստեղից մեկնելու է Թբիլիսի, հետո Անկարա։
-
27.01.2021|
22:08
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ հունվարի 27-ին Այդին Քերիմովին Շուշիի շրջանում հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել ու տեսահանդիպում անցկացրել նրա հետ:
-
27.01.2021|
13:47
Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Հանրապետության նախագահ Էրսին Թաթարը նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին հայտնել է, որ բաժանված կղզու խնդրի լուծմանը հնարավոր է հասնել միայն թուրք-կիպրական և հունա-կիպրական կողմերի հավասարության և կղզում երկու պետությունների գոյության փաստի ճանաչման պարագայում:
-
27.01.2021|
13:45
Շուշիում դպրոց կառուցելու համար նախ կընտրվի հարմար վայր, ապա կդրվի դպրոցի հիմքը՝ հայտարարել է թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին: Նա նշել է, որ Շուշիում Ուզեիր Հաջիբեկովի անվան դպրոց կառուցելու առաջարկը հաստատվել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները:
-
27.01.2021|
13:22
ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վերընտրվել է ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ:
-
27.01.2021|
13:21
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանում հետպատերազմական իրավիճակը, ռազմագերիների վերադարձի գործընթացին և ներքաղաքական օրակարգին առնչվող հարցեր:
-
27.01.2021|
13:17
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել 31 զոհված զինծառայողի աճյուն, առանց նշելու գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
-
27.01.2021|
13:15
Այսօր Բաքվից Երևան կժամանի Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳՆ պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը: Ֆրանսիայի դեսպանության հաղորդագրության համաձայն՝ պետքարտուղարը Հայաստանում կլինի երկօրյա աշխատանքային այցով: Նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի իշխանությունների հետ: