Եվրամիությունը հայտարարել է 2025 թվականին ՈՒկրաինային 30 միլիարդ եվրոյի լրացուցիչ օգնության մասին: Այդ գումարը ներառում է մոտ 18 միլիարդ եվրո, որը ստացվել է ռուսական սառեցված ակտիվներից որպես շահույթ, և 12,5 միլիարդ եվրո՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամից: Հերթական 30 միլիարդ եվրոն կհատկացվի ի լրումն 130 միլիարդ եվրոյի, որը ԵՄ-ն արդեն տրամադրել է Կիևին ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր։               
 

Ասում են…

Ասում են…
26.03.2024 | 12:59

Հիմա մենք բավականին բարդ շրջան ենք ապրում մեր բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում։ Դա նույնիսկ ավելին է, քան եղբայրականը, քանի որ այստեղ ավելի շատ հայեր են ապրում, քան՝ բուն Հայաստանում։ Եվ, ի դեպ, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հայերի տնտեսական ակտիվությունը դեռևս կազմում է Հայաստանի ընդհանուր բյուջեի շատ մեծ տոկոսը։ Մարդիկ այնտեղ գումար են փոխանցում, խոսքը տարեկան մի քանի միլիարդ դոլարի մասին է։

Ցավոք, կովկասյան տարածաշրջանը գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը։ Մենք համոզված ենք, որ այդ ուժերի մասնակցությունը պետք է խիստ սահմանափակվի, քանի որ այն ի վիճակի չէ այնտեղ կայունություն և բարգավաճում բերել։ Ուստի, հուսով ենք, որ Երևանը կունենա քաղաքական կամք՝ շարունակելու մեր հարաբերությունների զարգացումը, և մենք հաջողությամբ կանցնենք այս դժվարին շրջանը:

Դմիտրի Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար

Դիտվել է՝ 227515

Մեկնաբանություններ