ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Չեմ կարողանում բռնել այն թելը, որ կարող է քանդել անցյալի կծիկը

Չեմ կարողանում բռնել այն թելը, որ կարող է քանդել անցյալի կծիկը
20.12.2022 | 07:34

Անցյալը կայացած փաստ է, երազ է, որն այլևս ավարտվել է, չի կրկնվի, հնարավոր չէ հետ տալ ժամանակը և փոխել ինչ-որ բան:
Անցյալի քարը ծանր է, մշտապես քաշում է դեպի իրեն, հիշողությունները հանգիստ չեն տալիս, խռովում ու փոթորկում են մարդու հոգին և ձևավորում անցյալը վերադարձնելու, թույլ տված սխալներն ուղղելու կամ կորուստները վերադարձնելու պահանջ:


Սա բնական է, մարդկային, նորմալ, բայց անցյալի քարի ծանրությունն ու ձգողական մեծ ուժը սահմանափակում է իրողություններն ընդունելու, դրանց հետ հաշտվելու և այս պահին ճիշտ որոշումներ կայացնելու հնարավորությունը:
Որքան էլ ցավալի լինի ու ողբերգական լինի իրականությունը, դա փաստ է, որը պետք է ընդունել համարձակ, բաց աչքերով: Մենք պետք է ընդունենք, որ անցյալից շատ ավելի կարևոր է ապագան, որը տեսիլք է թվում, անորոշ ու մշուշոտ է, բայց այն կա և անխուսափելիորեն գալու է, իսկ ապագայում մեր երեխաներն են, որոնց առջև մենք ստիպված ենք լինելու պատասխան տալ ոչ այնքան անցյալում թույլ տված սխալների, որքան այսօրվա ընդունած որոշումների ու կատարած քայլերի համար, որոնք հաջորդ րոպեին դառնում են անցյալ:


Կամ վազում ես իրականության հետևից, կամ ձևավորում ես այդ իրականությունը, այլ տարբերակ ուղղակի չկա. անցյալի սխալներն ուղղելու և իրավիճակը փոխելու համար պետք է ընդունվելիք որոշումների հիմքում դնել ոչ թե անցյալը հետ բերելու, այլ ապագան առավել, ներկա պայմաններում ամենահնարավոր տարբերակով անվտանգ դարձնելու նպատակը:
Կհարցնեք՝ իսկ ի՞նչ ես առաջարկում, ի՞նչ է պետք անել: Անկեղծ՝ չգիտեմ, չեմ կարողանում բռնել այն թելը, որ կարող է քանդել անցյալի կծիկը, որը օձի պես փաթաթվել է մեր վզին, խեղդամահ է անում ու թույլ չի տալիս սթափ գնահատել իրավիճակը և ընդունել ճիշտ որոշումներ:


Բարդ է, ծանր է, փակուղային է, բայց չի կարելի կորցնել բանականությունը, սթափ ու սառը մտածելու ունակությունը. թիկունքում ապագան է, մեր երեխաներն ու թոռները:


Արթուր Ղազինյան

Դիտվել է՝ 12164

Մեկնաբանություններ