Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում, առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,-ասել է նա։                
 

Ղազախստանի նախագահը Հայաստանում նոր դեսպան է նշանակել

Ղազախստանի նախագահը Հայաստանում նոր դեսպան է նշանակել
12.02.2021 | 20:45

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նոր դեսպան է նշանակել Հայաստանում՝ Բոլատ Իմանբաևը՝ կփոխարինի Թիմուր Ուրազաևին: Իմանբաևը Ղազախստանի դեսպանն էր Մալայզիայում և Բրունեյում:

Դիտվել է՝ 3309

Մեկնաբանություններ