ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 16-ին` ժամը 18:00-ին, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում:
Վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա հունվարի 17-ին` ժամը 12:00-14:00-ն, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Հուղարկավորությունը` նույն օրը, ժամը 14:00-ին`փ Երևանի քաղաքային պանթեոնում:
Հիշեցնենք, որ սիրված դերասանը վախճանվել է կյանքի 86-րդ տարում: Նա ազգային ասմունքի մեծագույն վարպետներից էր: