01.10.2019|
00:19
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ԵՊՀ պրոֆեսոր, «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱՆՆ «Իրատեսի» հետ զրույցում ասում է, որ նախորդ տարվա ապրիլ-մայիսին սկսված իշխանափոխությունը չի ավարտվել, և նոր իշխանություններն առաջին կարգի պաշտոններում շարունակում են տեղավորել իրենց թիմակիցներին: Ըստ նրա՝ այդ տրամաբանության մեջ է տեղավորվում նաև ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնանկությունը. նրանց, ում կասկածում են ինչ-ինչ հարցերում, հանում են, տեղն իրենց մարդկանց դնում, որոնք, անկասկած, հավատարմության սկզբունքով են նշանակվում. «Ռուս հայտնի հեռուստալրագրող Վլադիմիր Պոզները մի առիթով ասել է, որ պարոն Փաշինյանի շուրջ պտտվողները քծնում են նրան: «Փաշինյանի փոխարեն,- ասել է Պոզները,- ես առաջին հերթին աշխատանքից կհանեի քծնողներին»: