Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ՈՐ ԳԱՂԱՓԱՐԸ ՉՎԱՐԿԱԲԵԿՎԻ

Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ՈՐ ԳԱՂԱՓԱՐԸ ՉՎԱՐԿԱԲԵԿՎԻ
06.10.2009 | 00:00

ՀԴՄ-ների կիրառումը, կտրոններով բոնուսներ և շահումներ ստանալու հնարավորությունը, չնայած բազմաթիվ ընդդիմախոսների, միանշանակ անհրաժեշտ քայլ էր. դրանով ստվերից դուրս եկան բազմաթիվ առևտուր անողներ, ավելացան պետական բյուջե մտնող գումարները, և մարդիկ սկսեցին գումարներ շահել, ինչպես ասում են, չեղած տեղից։ Նշվածի մասին, թերևս, ամենաշատը կխոսեն թվերը. եթե մինչև 2008-ի հուլիսի 1-ը պաշտոնապես հանրապետությունում հաշվառված էր 33 հազար 417 ՀԴՄ, որից փաստացի գործել են 26 հազար 394-ը, ապա 2009-ի հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված է 48 հազար 917 ՀԴՄ, որից փաստացի գործում է 34 հազար 580-ը։ Առաջին վեց ամիսներին նախորդ տարվա համեմատ արձանագրվել է ավելի քան 40 միլիարդ դրամով ավելի ֆիսկալ հասույթ, ինչի արդյունքում ութ ամսվա կտրվածքով ակնկալվում են ավելի քան 5 միլիարդ դրամի լրացուցիչ հարկային մուտքեր։ ՀԴՄ-ների ներդրման գործընթացի ակտիվացման հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, 9000 սուբյեկտ հաշվետվություններ է սկսել ներկայացնել հարկային մարմիններին։ Սեպտեմբերի 3-ի դրությամբ տարածքային հարկային տեսչությունների կողմից միայն երկրորդ եռամսյակում ձեռք բերված և չշահած կտրոնների դիմաց տրվել է 790 միլիոն 191000 դրամի 45 հազար 113 միջնորդագիր, ընդ որում, մարդկանց հոսքը դեռ շարունակվում է։
Սակայն, ինչպես ասում են, ցանկացած նախաձեռնություն ու գաղափար կարելի է շատ արագ վարկաբեկել։ Մասնավորապես, տարածքային հարկային տեսչություններում նոր ձեռներեցության սկիզբ է դրվել։ Հարկային տարածքային կենտրոններում ընթանում է ՀԴՄ կտրոնների աննախադեպ առևտուր։ Այստեղ կարելի է կտրոն գնել 50-100 դրամով, կամ 100 կտրոնի դիմաց առաջարկում են 5000 դրամ։ Ինչպես տեսնում եք, հնարամտությունը սահմաններ չի ճանաչում։ Իսկ առաջացած կուտակումները հանգեցրել են նրան, որ մարդիկ հերթագրվում են առավոտյան ժամը 4-5-ից սկսած։ Բոնուսներ ստացող քաղաքացիների սպասարկման խնդիրը բավականին հրատապ է, որպեսզի գաղափարն ի սկզբանե չվարկաբեկվի։
Սրան զուգահեռ, որքան էլ հարկային մարմինները խանութների նկատմամբ ուժեղացրել են վարչարարությունը, մի քանի օրով շարունակում են փակվել անբարեխիղճ խանութները, սակայն, այդուամենայնիվ, դեռևս կան առևտրի կենտրոններ (ընդ որում, բավականին հայտնի և, այսպես կոչված, էլիտար համարվող), որոնք շարունակում են սպառողներին չտրամադրել ՀԴՄ կտրոններ։ Խոսքը, մասնավորապես, «Զառա» և «Տերանովա» խանութների ցանցի մասին է։
«Շահող կտրոն» վիճակահանության և բոնուսների համակարգի ներդրումն ունեցավ ևս մեկ դրական կողմ. այն մարդկանց զուտ առևտուր անողից դարձրեց գիտակից սպառող, ովքեր վաճառողներին ուղղակի պարտադրում են տրամադրել կտրոնները կամ էլ պարզապես հրաժարվում են առևտուր անել ՀԴՄ-ներով չաշխատող վաճառակետերից՝ գիտակցելով, որ կտրոնն անորակ ապրանք գնելու դեպքում իրենց հետդարձի ճանապարհն է դեպի խանութ։
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2321

Մեկնաբանություններ