ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 
  • Իսկ ՍԴ-ից ուրիշ ի՞նչ էիք սպասում

    Իսկ ՍԴ-ից ուրիշ ի՞նչ էիք սպասում

    14.03.2013| 22:30
    Սահմանադրական դատարանը, ինչպես և սպասվում էր, մերժեց նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի հայցը, որով նրանք վիճարկում էին ՀՀ նախագահի ընտրության պաշտոնական արդյունքները: Սահմանադրական դատարանը, սկսած 1996 -ից, նույն կերպ է վարվել՝ լեգիտիմացնելով գործող իշխանությունը: Հասարակության մեջ, սակայն, դրանից կասկածներն ու անվստահությունը ընտրությունների արդյունքների նկատմամբ ոչ միայն չեն փարատվել, այլ ավելի են խորացել: Եթե ՍԴ-ն և նրա երկարամյա նախագահը մշտապես գործել են իշխանության հրահանգով, հարց է ծագում՝ ի՞նչ իմաստ ունի դիմել ՍԴ:
  • ՍԴ-ն «պեչատեց» Սերժ Սարգսյանի հաղթանակը

    ՍԴ-ն «պեչատեց» Սերժ Սարգսյանի հաղթանակը

    14.03.2013| 19:38
    ՍԴ-ն հրապարակեց իր որոշումը` ուժի մեջ թողնելով ԿԸՀ-ի թիվ 62 Ա որոշումը: «ՍԴ-ն նախկինում արտահայտել է իրավական դիրքորոշումներ, սակայն գործի քննությունը վկայեց, որ դիմողների կողմից դրանք անտեսվել են: ՍԴ-ն իրավասու չէ ստանձնել քաղաքական ուժերի, ԿԸՀ-ի, դատարանների լիազորությունները վերակատարելու լիազորություն: Դիմողների ներկայացուցիչները փորձում էին այդ բացը լրացնել»,-հայտարարել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:
  • Փոխանակ «գծի տերերի» վրա աշխատանք տանեն, համարանիշների գույներն են փոխում

    Փոխանակ «գծի տերերի» վրա աշխատանք տանեն, համարանիշների գույներն են փոխում

    14.03.2013| 17:44
    Գծի տերերին, տաքսիների համարանիշերի գունափոխման, բեռնափոխադրամանն ու տրասնսպորտի սպասարկաման խնդիրներին էր նվիրված Վարորդների միության նախագահ Տիգրան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ մամուլի ասուլիսը: Հիմա էլ տաքսու դեղին համարանիշները պետք է փոխարինվեն սպիտակ համարանիշներով, ինչն էլ, բնականաբար, առաջացրել է վարորդների դժգոհությունը:
  • «Գնում են խոպան, շատ դեպքերում չեն վերադառնում, ընտանիքներ են քանդվում»

    «Գնում են խոպան, շատ դեպքերում չեն վերադառնում, ընտանիքներ են քանդվում»

    14.03.2013| 17:34
    Վերջին մի քանի տարվա ընթացքում Հայաստանից արտագաղթողների թիվն աճել է շուրջ 2,5 անգամ: Գյուղական բնակավայրերում աշխատանքային միգրացիան առավել բարձր ցուցանիշ է կազմում: 2010-ին Հայաստանից արտագաղթել է 46.000 մարդ, 2011-ին` 43.000, 2012-ին՝ 42.000, արդյունքում՝ 3 տարվա կտրվածքով Հայաստանից արտագաղթել է 130.000 մարդ: Այս և առհասարակ արտագաղթի, դրա սոցիալ-հոգեբանական պատճառների ու սոցիալ-մշակութային հետևանքների մասին այսօր «Հենարան» ակումբում խոսեցին Էթնոսոցիոլոգ Միհրան ԳԱԼՍՏՅԱՆՆ ու հոգեբան Սամվել ԽՈՒԴՈՅԱՆԸ:
  • «Ամուսնանո՞ւմ» են, թե՞ «բաժանվում»

    «Ամուսնանո՞ւմ» են, թե՞ «բաժանվում»

    14.03.2013| 16:45
    «Լսե՞լ եք, ոստիկանությունն ու ԱԱԾ-ն միացնելու են իրար, իսկ հարկայինն ու մաքսայինը առանձնացնելու են»,- սա շրջանառվող, թերևս, ամենաթեժ հարցն է։ Սակայն որքա՞ն է իրատեսական, ճշմարտություն կա՞, թե այն բանահյուսության շարքից է։
  • Անչափահաս բանտարկյալն էլ է երեխա

    Անչափահաս բանտարկյալն էլ է երեխա

    13.03.2013| 16:46
    Հայաստանում անչափահասների հանդեպ դաժան վերաբերմունքի և խոշտանգումների մասին ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ անչափահասների 31 տոկոսը կալանավորման կամ ձերբակալման ժամանակ իրազեկ չեն եղել իրենց իրավունքներին: Ուսումնասիրության համար հարցազրույց անցած 82 անչափահասների մոտ 21 տոկոսն իրազեկված չէ ձերբակալման պատճառների մասին, մինչդեռ 42 տոկոսը չի կարդացել ձերբակալության արձանագրությունը` նախքան այն ստորագրելը:
  • Տղամարդկանց սեռական խնդիրների պատճառը սոցիալ-հոգեբանական գործոնն է

    Տղամարդկանց սեռական խնդիրների պատճառը սոցիալ-հոգեբանական գործոնն է

    11.03.2013| 18:24
    Վերջին շրջանում Հայաստանում տղամարդկանց մոտ երիտասարդացել են պոտենցիայի խնդիրները: Սեքսոպաթոլոգներին ավելի հաճախ դիմում են տղամարդիկ, քան կանայք: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց բժիշկ-սեքսոպաթոլոգ Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ: Սեքսոպաթոլոգի խոսքով, թեև չկան ստույգ վիճակագրական տվյալներ, սակայն փորձը ցույց է տվել, որ տղամարդիկ հաճախ դիմում են մասնագետի օգնությանը արդեն հիվանդության ծայրահեղ շրջանում, երբ ոչինչ անել հնարավոր չէ:
  • Բժիշկը բռնաբարել է հիվանդին, ասելով, որ դա մտնում է բուժման կուրսի մեջ

    Բժիշկը բռնաբարել է հիվանդին, ասելով, որ դա մտնում է բուժման կուրսի մեջ

    10.03.2013| 18:35
    Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ, Ստամբուլի դպրոցներից մեկում ուսուցիչ աշխատող 32-ամյա Օ.Ա.Գ.-ն գինեկոլոգիական խնդիրներով բժշկի է դիմել և ենթարկվել սեռական ոտնձգության։
  • Քունը լավացնում է հիշողությունը

    Քունը լավացնում է հիշողությունը

    10.03.2013| 15:10
    Ինչպես գրում է «The Daily Mail»-ը, շատ ուսանողներ չեն կարողանում դասախոսությունները մինչև վերջ լսել և դասի կեսից քնում են: Գիտնականների կարծիքով` դա նորմալ երևույթ է, և, նոր տեղեկություն ստանալուց հետո, քնելու ցանկությունն ամրապնդում է այն մարդու ուղեղում:
  • Նստակյաց կենսակերպը հանգեցնում է մի շարք հիվանդությունների

    Նստակյաց կենսակերպը հանգեցնում է մի շարք հիվանդությունների

    10.03.2013| 15:07
    Հայտնի է, որ նստակյաց կենսակերպը հանգեցնում է ճարպակալման, և, որպես հետևանք` նաև շաքարախտի, բարձր ճնշման ու հոդերի վնասվածքների: Սակայն այժմ գիտնականները պնդում են, որ ֆիզիկական ակտիվության պակասն առանձին հիվանդություն է: Մայքլ Ջոյները՝ Մայո կլինիկայից, հանգել է այն համոզման, որ մարդիկ, ովքեր ի վիճակի չեն իրենց ստիպել պարապել երկար ժամանակ, վնասում են իրենց առողջությանն անկախ քաշից: Մարմնում սկսվում են հատուկ գործընթացներ: Ֆիզիկական ճնշման արդյունքում սրտի աշխատանքը զգալիորեն արագանում է, ոսկորները թուլանում են, մկաններն այրվում են, նվազում է արյան ծավալն ու դիմացկունության ցուցանիշը: