ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 
  • Բուդաղյանների խնդիրը չէ միայն, բոլորիս խնդիրն է

    Բուդաղյանների խնդիրը չէ միայն, բոլորիս խնդիրն է

    04.06.2013| 16:45
    Նույնիսկ, եթե հասարակության մեծ մասն անարձագանք է թողնում երկրի կյանքում տեղի ունեցող որևէ իրադարձություն, չի նշանակում, որ այդ հատվածը թքած ունի, թե ինչ է կատարվում իր քթի տակ, հարևանի տանը կամ կողքի մարզում: Սա հարաբերական պասիվություն է, որը ժամանակի հետ արտացոլվում է տվյալ հատվածի առօրյայում, ազդում է առողջության վրա, մղում է բարոյահոգեբանական աղբից դուրս գալու ինչ-ինչ լուծումների:
  • Մարի Իզմիրլյանի անվան մանկատան երեխաներն ապաքինվում են

    Մարի Իզմիրլյանի անվան մանկատան երեխաներն ապաքինվում են

    04.06.2013| 16:41
    Մայիսի 30-ին, Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատնից հեպատիտ Ա կասկածով երեք երեխա էր ընդունվել «Արաբկիր» բժշկական կենտրոն:
  • Բջջային հեռախոսները բացասաբար են ազդում մեղվաբուծության վրա

    Բջջային հեռախոսները բացասաբար են ազդում մեղվաբուծության վրա

    04.06.2013| 16:35
    «Ամբողջ աշխարհում մեղվաբուծությունը անկում է ապրում: Պատճառը էկոլոգիական խնդիրներն են ու բջջային հեռախոսները, որոնք բացասաբար են ազդում մեղուների վրա: Մեղուների անկումը վըանգավոր երևույթ է, որով մտահոգված է նաև ՄԱԿ-ը և արդեն զբաղվում է այդ հարցով»,-այսօր հրավիրված ասուլիսում ասաց Մեղվաբույծների ազգային միավորման նախագահ Թելման ՆԱԶԱՐՅԱՆԸ:
  • Դեղերի գների նոր բարձրացում տեղի չի ունեցել

    Դեղերի գների նոր բարձրացում տեղի չի ունեցել

    04.06.2013| 16:32
    ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ Դեղերի փորձագիտական կենտրոնը շարունակում է պարբերաբար ուսումնասիրել հիմնական դեղերի ցանկում ընդգրկված, պետության կողմից անվճար տրամադրվող, ինչպես նաև բնակչության կողմից լայնորեն օգտագործվող մի շարք դեղերի ներմուծման (ինվոյսային) և մեծածախ գները` ըստ ներկրող առանձին կազմակերպությունների: Ուսումնասիրությունների արդյունքները յուրաքանչյուր երկու ամիսը մեկ ներկայացվում են նաև Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովին։
  • Հաշմանդամություն ունեցող անձինք բարձրաձայնում են իրենց խնդիրները` մարաթոնի միջոցով

    Հաշմանդամություն ունեցող անձինք բարձրաձայնում են իրենց խնդիրները` մարաթոնի միջոցով

    04.06.2013| 16:29
    Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն ԱՎԱԳՅԱՆԸ այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտնեց, որ սկսվել է «Համագործակցություն-2013» խորագիրը կրող սայլակից օգտվող հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարաթոն, որը կանցկացվի հունիսի 2-9-ը:
  • «Նպատակն է` արդիականացնել  ներկայիս  առողջապահական համակարգը»

    «Նպատակն է` արդիականացնել ներկայիս առողջապահական համակարգը»

    04.06.2013| 11:14
    Առողջապահության ոլորտում բարեփոխումների նոր շրջան է սկսվում։ Առողջապահության նախարարի հանձնարարականով մշակվել է «ՀՀ բժշկական, հանրային առողջապահական և դեղագիտական մասնագիտությունների» նոր ցանկը։ Փորձագետների և պրակտիկ բժիշկների կարծիքով` այդ ցանկի վերանայումը ժամանակի հրամայականն էր և վաղուց սպասված էր. «Ինչպես մասնագիտությունների հստակեցումը, այնպես էլ նրանց աշխատանքային բնութագրումների սահմանումը կարելի է առաջին քայլը համարել օրենսդրական բարեփոխումների գործում։ Մյուս կողմից` նոր ցանկը կարևորվում է այն առումով, որ ցանկացած նեղ մասնագետ առաջին հերթին խորացած տիրապետի ընդհանուր մասնագիտությանը»,- մեզ հետ զրույցում նշեցին բժիշկները։ Չնայած դրան, նախարարին կից կոլեգիայի վերջին նիստի ժամանակ նոր ցանկը «ընդդիմախոսներ» է ունեցել։ Ո՞րն է եղել դրա պատճառը և ընդհանրապես, նոր ցանկի շուրջ զրուցեցինք կոլեգիայի անդամների հետ։
  • Բրիտանիայում առաջարկում են տուգանել սնունդը թափողներին

    Բրիտանիայում առաջարկում են տուգանել սնունդը թափողներին

    04.06.2013| 10:55
    Բրիտանական խորհրդարանի մի խումբ անդամներ հայտարարել են, որ երկրում նետվում է մեծ քանակությամբ սնունդ, և կոչ են արել կառավարությանը ձեռնարկել միջոցներ՝ սննդային թափոնների ծավալները նվազեցնելու համար։
  • Անհատ քաղաքացիները ներկայացնում են սեփական առաջարկություններ` գազի սակագինը չբարձրացնելու վերաբերյալ

    Անհատ քաղաքացիները ներկայացնում են սեփական առաջարկություններ` գազի սակագինը չբարձրացնելու վերաբերյալ

    04.06.2013| 01:00
    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, կարևորելով բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագների վերանայման գործընթացի վերաբերյալ հանրության իրազեկվածության ապահովումը, սույն թվականի մայիսի 29-ին հայտարարել էր, որ բոլոր շահագրգիռ կողմերը, ովքեր նշված գործընթացի առնչությամբ ունեն գրավոր կամ բանավոր առաջարկություններ, կարող են մինչև 2013 թվականի մայիսի 31-ը, ժամը 18:00-ն դիմել հանձնաժողով կամ ներկայացնել դրանք հանձնաժողովի հեռախոսային թեժ գծով:
  • Եվրոպան՝ ջրի տակ

    Եվրոպան՝ ջրի տակ

    03.06.2013| 17:05
    Կենտրոնական Եվրոպայում հազարավոր մարդիկ են իրենց տներից տարհանվում ջրհեղեղի վտանգի պատճառով։ Ավստրիայի, Գերմանիայի և Չեխիայի իշխանությունները քայլեր են ձեռնարկում ջրհեղեղը կանխելու նպատակով։
  • Ամենաարդիականը ջրամատակարարման, ջրօգտագործման խնդիրն է

    Ամենաարդիականը ջրամատակարարման, ջրօգտագործման խնդիրն է

    03.06.2013| 17:01
    Սևանի լճի մակարդակը վերջին տասը տարիների ընթացքում բարձացել է շուրջ 3,6 մետրով (դա 5 մլրդ խմ ջրածավալ է): Այսօրվա դրությամբ ջրի մակարդակը կազմում է 1953 մ , որը 5 սմ-ով ավելի բարձր է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: