24.06.2013|
16:24
Թե ինչ կարիքներ ու պահանջներ ունեն ազատամարտիկները, մենք՝ բոլորս, լավ տեղեկացված ենք: Սակայն չգիտես, թե ինչու, այս հերոսների սոցիալ տնտեսական հարցերը ոչ մի կերպ լուծում չեն ստանում: Նրանք, մեղմ ասած, մոռացության են մատնված: Հենց այս խնդիրներին հնարավորինս լուծումներ տալու նպատակով հունիսի 22-ին տեղի ունեցավ հուշագրի ստորագրության արարողություն. Հուշագիրը ստորագրեցին «Շուշի-92» ազատամարտիկներ և վետերանների միավորում ՀԿ-ն՝ ի դեմս նախագահ Ի. Սարգսյանի, «Գլոսսա» ՀԿ-ն՝ ի դեմս նախագահ Ա Համբարձումյանի, «Աշխատավորների շահերի պաշտպանության շարժում» ՀԿ-ն ի՝ դեմս Նախագահ Կ. Թումանյանի, Հայաստանի և ԼՂՀ-ի հույների «Պատրիադա» ՀԿ-ն՝ ի դեմս նախագահ Է. Պոլատովի, «Մշակույթ» ՀԿ-ն՝ ի դեմս նախագահ Ա Զախարյանի: