04.07.2013|
13:35
Մինչ կառավարություն-ՎՊ դիմակայությունը շարունակվում է, հողի հետ արևաձագից մայրամուտ կռիվ տվող գյուղացուն ամենևին էլ հետաքրքիր չէ, թե ով է իրականում «լափողն ու թալանողը»: Նա ուզում է իր ոռոգման ջուրը հնարավորինս հասանելի լինի, գյուղամիջյան գոնե գլխավոր ճանապարհը մի օր ասֆալտապատվի ու ընդհանրապես, իր առտնին հոգսերը մի քիչ թեթևացված լինեն: ՎՊ-ն մեկ անգամ չէ, որ Գեղարքունիքի մարզում ստուգումներ է անցկացրել, սակայն, irates.am-ի տեղեկություններով, մարզի Աստղաձոր գյուղը երբեք չի հայտնվել նրա ուշադրության կենտրոնում: