ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 
  • Ռուսաստանի Օմբուդսմենի առաջին պաշտոնական արձագանքը

    Ռուսաստանի Օմբուդսմենի առաջին պաշտոնական արձագանքը

    18.07.2013| 17:35
    Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատար Վլադիմիր Լուկինը չնայած այս օրերին գտնվում է արձակուրդում, այդուհանդերձ հանձնարարել է հրատապ արձագանքել Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի գրությանը: Կարեն Անդրեասյանին ուղղված պաշտոնական գրության մեջ նշված է, որ «Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարը բարձր է գնահատում մեր պետությունների իրավապաշտպան կառույցների միջև սերտ համագործակցությունը»:
  • Ավտոկայանատեղերի շուրջ կրքերը թեժանում են

    Ավտոկայանատեղերի շուրջ կրքերը թեժանում են

    18.07.2013| 17:27
    Գնալով ավտոկայանատեղերի խնդիրը թեժանում է։ Կրքերը շիկանում են, և դա բնական է, քանի որ խնդրի կարգավորումը կարող է որոշ պատգամավորների կամ էլ համայնքի ղեկավարների գրպանին լուրջ հարվածել։ Մենք այս հարցին դեռևս կանդրադառնանք, սակայն այս պահին նշենք, որ ավտոկայանատեղերի կարգավորումը կցիվիլացնի մայրաքաղաքի տեսքը։
  • Մտածե՛ք, քանի դեռ շատերը չեն սկսել խոսել վերջնագրերի լեզվով

    Մտածե՛ք, քանի դեռ շատերը չեն սկսել խոսել վերջնագրերի լեզվով

    18.07.2013| 16:17
    Ազատամարտիկ, ղարաբաղյան պատերազմի մասնակից, բազում պարգևների, այդ թվում նաև` ԼՂՀ «Մարտական խաչ» պարգևի արժանացած Խաչիկ Ավետիսյանը արդեն քանի օր է, ինչ Ազատության հրապարակում հացադուլ է հայտարարել:
  • Ներքաղաքային երթուղիների վերաբերյալ հարցերով պետք է դիմել Երևանի քաղաքապետարան

    Ներքաղաքային երթուղիների վերաբերյալ հարցերով պետք է դիմել Երևանի քաղաքապետարան

    18.07.2013| 16:03
    «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Երևանի ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի փոփոխություննիրականացվում է Երևանի քաղաքապետի որոշմամբ։ Ուստի, ներքաղաքային երթուղիների վերաբերյալ հարցերով պետք է դիմել Երևանի քաղաքապետարան։
  • Նոր ուռուցքաբանության կենտրոն

    Նոր ուռուցքաբանության կենտրոն

    18.07.2013| 14:13
    «Մեդիքալ սոուշնս» ընկերությունը պատրաստ է 12 մլն դոլար ներդրում կատարելու Հայաստանում ուռուցքաբանության կենտրոն կառուցելու համար։ Այս մասին կառավարության նիստում տեղեկացրեց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։ Պետությունը պատրաստակամություն հայտնեց 1 հա հող հատկացնելու այդ կառույցի համար։
  • Մեծ Բրիտանիայում էլ համասեռամոլները կարող են պաշտոնապես ամուսնանալ

    Մեծ Բրիտանիայում էլ համասեռամոլները կարող են պաշտոնապես ամուսնանալ

    17.07.2013| 21:01
    Մեծ Բրիտանիայում ուժի մեջ է մտել միասեռ զույգերի ամուսնություններն օրինականացնող օրենքը։ Ելիզավետա Երկրորդն այսօր հավանություն է տվել օրինագծին, որը նախապես ընդունվել էր բրիտանական խորհրդարանի ստորին պալատի կողմից։ Ավելի վաղ օրինագծին հավանություն էին տվել բոլոր երեք կուսակցությունների (պահպանողականներ, լեյբորիստներ, լիբերալ-դեմոկրատներ) ներկայացուցիչները։
  • Հայաստանում ՌԴ-ի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել տեղի ունեցած ՃՏՊ-ի առիթով

    Հայաստանում ՌԴ-ի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել տեղի ունեցած ՃՏՊ-ի առիթով

    17.07.2013| 20:01
    Հայաստանում ՌԴ-ի դեսպանատունը հաղորդագրություն է տարածել Պոդոլսկ քաղաքում տեղի ունեցած ՃՏՊ-ի առիթով, որի հետևանքով 18 մարդ էր զոհվել և որի համար կասկածվող ՀՀ քաղաքացի, վարորդ Հրաչյա Հարությունյանի հանդեպ վերաբերմունքը հարուցել էր հայաստանցիների դժգոհությունը:
  • «День России» վահանակի վրա ծաղկավոր խալաթ կախեցին

    «День России» վահանակի վրա ծաղկավոր խալաթ կախեցին

    17.07.2013| 18:18
    Ռուսաստանում տեղի ունեցած ավտովթարի պատճառով հայ վարորդի նկատմամբ ռուսական արդարադատության ցուցաբերած խտրական վերաբերմունքը կրկին ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանատան մոտ էր հավաքել ՀՀ քաղաքացիներին, որոնք իրենց վրդովմունքն էին արտահայտում կատարվածի առթիվ: Չնայած ակցիան աչքի չէր ընկնում բազմամարդությամբ, սակայն ընթացքին աչալուրջ հետևում էին ոստիկանները, որոնց թիվն ուղիղ համեմատական էր մասնակիցների թվին:
  • Իրավապաշտպան. «Խնդիրը խալաթի մեջ չէ...»

    Իրավապաշտպան. «Խնդիրը խալաթի մեջ չէ...»

    17.07.2013| 15:36
    Խնդիրը նրանում չէ, որ «ԿամԱԶ»-ի վարորդին, ով պատճառ է հանդիսացել բազմաթիվ զոհերի, դատարան են բերել կանացի խալաթով, այլ այն, որ նրան չպետք է դատարան քարշ տային ֆիզիկական այդպիսի ծանր վիճակում`ուշքի բերելով միայն դեղորայքային ներարկումներով: Այդ մասին CivilNet TV-ի հարցազրույցում հայտարարել է իրավապշտպան, «Мемориалօ» խտրականության դեմ ծրագրի ղեկավար`Ստեֆանիա Կուլաևան:
  • Հրաչյա Հարությունյանի դուստրը պահանջում է

    Հրաչյա Հարությունյանի դուստրը պահանջում է

    17.07.2013| 13:15
    ՙՇուրջ քսան տարուց ավելի է` բեռնատար մեքենաներ է վարում, բայց որ ավտովթարի պատճառ լինի, երբևէ չի եղել: Նա ընտանիքի շատ լավ հայր է՚,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպես հորը ներկայացրեց օրերս Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած խոշոր վթարի պատճառ դարձած Հրաչյա Հարությունյանի դուստրը` Լիլիթը, որն ասուլիսի էր եկել հորեղբոր տղայի` Արթուրի, հորաքրոջ աղջկա` Անահիտի, և փաստաբան Տարոն Սիմոնյանի հետ: