Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 
  • Քաղաքապետարանը տարբերակում չի դնում

    Քաղաքապետարանը տարբերակում չի դնում

    28.09.2013| 12:50
    Զանգվածային որոշ լրատվամիջոցներով տարածված լուրերի առնչությամբ, թե իբր որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչների թույլ չեն տվել ներկա գտնվել Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկման, ինչպես նաև խնդրի առնչությամբ քաղաքացիական հասարակությանը հուզող հարցերի համակողմանի և լիարժեք տեղեկատվություն տրամադրելու նպատակով ստեղծվող հանձնաժողովի նիստին, հարկ ենք համարում տեղեկացնել, որ նիստի լուսաբանման համար Երևանի քաղաքապետարանի աշխատանքների լուսաբանման նպատակով հավատարմագրված բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները, ովքեր նունիսկ մինչև 5 րոպե ուշացումով՝ մինչև նիստի սկսելը ներկայացել են, հնարավորություն են ունեցել մասնակցելու նիստին և լուսաբանելու աշխատանքների ընթացքը:
  • Տուրիստական եռուզեռ՝ Հյուսիսային պողոտայում (տեսանյութեր)

    Տուրիստական եռուզեռ՝ Հյուսիսային պողոտայում (տեսանյութեր)

    28.09.2013| 12:48
    Սեպտեմբերի 27-ին՝ Զբոսաշրջության համաշխարհային օրը, Հյուսիսային պողոտայում տոնական եռուզեռ էր։ Հնչում էին բոլոր մարզերի բարբառները, ազգային երգ ու պար, հյուրասիրություն։ Զբոսաշրջային էքսպոն հնարավորություն էր տալիս ներգնա տուրիզմի առանձնահատկությունները ցուցադրել մարզերին և տուրիստական գործակալություններին։
  • Ներկայացվեցին Հայաստանի ներգնա տուրիզմի հնարավորությունները

    Ներկայացվեցին Հայաստանի ներգնա տուրիզմի հնարավորությունները

    28.09.2013| 12:26
    Սեպտեմբերի 27-ը Զբոսաշրջության համաշխարհային օրն է։ Օրվա առթիվ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Հյուսիսային պողոտայում կազմակերպել էր զբոսաշրջային էքսպո։ 25 տաղավարներում ցուցադրված էին հանրապետության 10 մարզերը և ներգնա տուրիզմի ոլորտում գործունեություն ծավալող կառույցներ։
  • Կբացվի Գուրգեն Մարգարյանի հուշարձանը

    Կբացվի Գուրգեն Մարգարյանի հուշարձանը

    27.09.2013| 20:01
    Վաղը` ժամը 11-ին, Լենինգրադյան 52 շենքի հարակից այգում պաշտոնապես կբացվի կիսանդրի-հուշարձան՝ նվիրված հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին:
  • «Վճարում ենք 100 դրամ» ակցիայի մասնակիցները հրավիրում են հանրային քննարկման

    «Վճարում ենք 100 դրամ» ակցիայի մասնակիցները հրավիրում են հանրային քննարկման

    27.09.2013| 19:57
    «Վճարում ենք 100 դրամ» ակցիայի մասնակիցները հայտարարություն են տարածել, որում նշված է, թե մի քանի օր առաջ Տարոն Մարգարյանի որոշմամբ ստեղծվել է կեղծ հանձնաժողով՝ տրանսպորտի ուղեվարձի ձևավորման, դրա կիրառման մեխանիզմների քննարկման և առաջարկներ ներկայացնելու անվան տակ ուղեվարձը թանկացնելու նպատակով:
  • Բուսաբանական այգու շուրջ 80 հա տարածք լիարժեքորեն չի ոռոգվում

    Բուսաբանական այգու շուրջ 80 հա տարածք լիարժեքորեն չի ոռոգվում

    27.09.2013| 17:27
    «Այգու ֆինանսավորումը շատ քիչ է. Այն ստանում ենք աշխատավարձի ձևով, որով կարողանում ենք միայն մեր աշխատողներին պահել, իսկ մնացած խնդիրները, որ ունի այգին, առանձին ֆինանսավորում են պահանջում, ինչը չկա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի Բուսաբանական այգու փոխտնօրեն` Գագիկ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ:
  • Շենքերի մուտքերն ու տանիքները

    Շենքերի մուտքերն ու տանիքները

    27.09.2013| 15:37
    Ավարտվել են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի ու տանիքների վերանորոգման աշխատանքները: Այս տարի մայրաքաղաքում բարեկարգվել է շուրջ 1190 մուտք: Բարեկարգվել և իզոգամով է պատվել 68387 քմ հարթ տանիք: Ծրագրի համաձայն փոխվել են նաև թեք տանիքների ազբոշիֆերները և թիթեղները:
  • Միգրանտների դեմ սկսվում է սնանկացման գործընթաց

    Միգրանտների դեմ սկսվում է սնանկացման գործընթաց

    27.09.2013| 12:46
    Վերջին շրջանում մեծ հետապնդում է իրականացվում Ռուսաստանի Դաշնությունում բնակվող ներգաղթյալների, առավել ևս աշխատանքային միգրանտների նկատմամբ: Այլազգիների նկատմամբ վերաբերմունքի նման կտրուկ շրջադարձն սկսվեց հայազգի վարորդի հետ կապված հայտնի դեպքից հետո: Նախ` ՌԴ նախագահը հրաման արձակեց Ռուսաստանի տարածքը «զտել» այն միգրանտներից, ովքեր անօրինական հիմունքներով են բնակություն հաստատել իր պետության սահմաններում և պահել միայն լավագույն աշխատուժը, մասնագետներին, ովքեր կծառայեն ի հօգուտ իր երկրի զարգացման ու առաջընթացի: Եվ իսկապես, կարճ ժամանակում շատ «խոպանչիներ», ովքեր իրենց երկրում աշխատանք չգտնելով մեկնել էին ՌԴ, վերադարձան հայրենիք` պատճառաբանելով, որ գործ չկա, և ճնշումն իրենց նկատմամբ մեծացել է:
  • Ապահով Հայաստանի հրեղեն ճայթյունը (տաբուներ ու զոմբիներ)
  • Տոնական սեպտեմբերը՝ ԱՄԷ-ում

    Տոնական սեպտեմբերը՝ ԱՄԷ-ում

    27.09.2013| 11:55
    Սեպտեմբերը ԱՄԷ-ում հայ համայնքի համար ակտիվ ամիս էր։ Նախ Աբու Դաբիի ՀՀ դեսպանությունում Անկախության 22-ամյակի առիթով տեղի ունեցավ՝ ընդունելություն: Անկախության տոնին էր նվիրված նաև Դուբայի և հյուսիսային էմիրությունների հրավերով ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի այցը Շարժա: Ինչպես միշտ, պետք է ընդգծենք, որ ԱՄԷ հայ համայնքի առօրյայի անբաժանելի և կարևոր մասն են կազմում միօրյա վարժարանների դասընթացները և հայ համայնքի համար մատուցվող պատարագները: Դրանք նույնպես վերսկսվեցին սեպտեմբերին: Մի կարևոր տոն էլ չմոռանանք. սեպտեմբերին լրացավ Դուբայում գործող «Ռադիոայգ» օնլայն ռադիոկայանի գործունեության երկու տարին: