28.10.2013|
16:58
Հարցին` թե ո՞րն է եկեղեցու բացթողումը, որ երկրում սկսել են վխտալ տարբեր աղանդները, Կոմիտաս վարդապետ Հովնանյանը մի փոքր վիրավորված պատասխանեց. «Երկրում եթե կան բացասական երևույթներ, ապա ազգը պետք է մտահոգվի այդ մասին, ոչ թե մեկ գլուխ ունեցող հոգևորական հովիվը: Մեկ եկեղեցականը, մեկ հոգին չի կարող մի ամբողջ ազգ կառավարել: Եկեղեցուն մեղադրելուց առաջ մենք պետք է ինքներս մեզ մեղադրենք, որ ամեն ինչ անում ենք ոտքի տակ տալու հայ եկեղեցին, որ դարերի ընթացքում եղել է հայ ժողովրդի գոյատևման արժեհամակարգը: Ես չեմ կարծում` ինչ-որ սենսացիա փնտրելու համար ինչ-որ հարցադրումները պիտի իմաստավորեն և արժևորեն երկրի անվտանգությունը, այլ պետք է մտահոգ լինենք և միասնական ջանքերով կարողանանք երկրի անվտանգությունը ապահովել»,-ասաց վարդապետը: