-
10.11.2020|
00:39
Պատերազմական օրերին ով ինչով կարողանում‚ օգնում է բանակին‚ առաջնագծին‚ Արցախից Հայաստան տեղափոխված կանանց ու երեխաներին։ Մարդիկ փոխանցումներ են անում‚ հանգանակություններ կազմակերպում‚ խնայողություններն ուղարկում զինվորին‚ կամավորական աշխատանքներ կատարում և դա համարում են իրենց պարտքը. բոլորը նվազեցրել են իրենց ծախսերը‚ միայն խիստ անհրաժեշտ գնումներ են անում։
-
10.11.2020|
00:01
Արցախում ծանր մարտերը շարունակվում են։ Տևական ժամանակ համառ պայքար է մղվում Շուշիի համար։ Վերջին շրջանում Հայաստանի քաղաքական ղեկավարությունից հասարակությունն ուղերձներ չի ստանում, Նիկոլ Փաշինյանը լուռ է, անգամ ֆեյսբուքյան գրառում չի անում։ Սրան զուգահեռ իր կառավարման ընթացքում արդեն 5-րդ ԱԱԾ տնօրենին է փոխում, ընդ որում 2-ին՝ պատերազմի օրերին։
-
09.11.2020|
23:59
Երբ Հայկ Մարությանը դարձավ Երևանի քաղաքապետ, առաջին օրերին «անողոքաբար» սկսեց պայքարել ապօրինի շինարարության դեմ, սակայն, մի քանի կառույց մեծ աղմուկով քանդելուց հետո, այլևս ոչ ոք չլսեց ապօրինի շինությունների մասին։
-
09.11.2020|
23:56
Այն, որ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակներից շատերը վաղուց վերանորոգման կարիք ունեն, նորություն չէ։ Այդ խնդիրը չի լուծում նաև մեծ-մեծ խոստումներ տված Հայկ Մարությանը։
-
09.11.2020|
23:20
Արվեստի և գիտության հայ ու օտարերկրացի նշանավոր գործիչները Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի պաշտոնից հեռացնելու առցանց ստորագրավահաք են սկսել՝ Ֆեյսբուքում գրել է կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը:
-
09.11.2020|
23:19
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը վարակված է կորոնավիրուսով:
-
09.11.2020|
23:04
Ավելի քան 90 երկրներից մուտք են գործել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայք՝ ծանոթանալու ադրբեջանական կողմի դաժանությունների վերաբերյալ Պաշտպանի ուսումնասիրություններին, հայտնում են ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջում:
-
09.11.2020|
15:28
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1042-ով՝ հասնելով 107466-ի, գրանցվել է մահվան 23 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
09.11.2020|
15:24
ՏՄՊՊՀ-ից վստահեցրել են, որ կորոնավիրուսի թեստավորման արժեքը՝ 15 000 դրամը, թեստի իրական գինն է, ԱԺ-ում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա տեղեկացրեց նաև, որ նոր հակագենային թեստերի ներմուծումը Հայաստան, հավանաբար, թեստերի գների իջեցման կհանգեցնի:
-
09.11.2020|
15:23
Վաշինգտոնում հայկական համայնքի անդամները բողոքի ցույց են անցկացրել Լեռնային Ղարաբաղում պատերազմի դեմ, հայտնում է ANCA-ն: Լինքոլնի հուշահամալիրի մոտ մասնակիցները լուռ բողոքի ակցիա են անցկացրել ընդդեմ Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի հանցագործությունների: