ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՆՄԱՆ ԵՆ ԻՐԱՐ ԵՎ ՈՒՆԵՆ ԳՐԵԹԵ ՆՈՒՅՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՆՄԱՆ ԵՆ ԻՐԱՐ ԵՎ ՈՒՆԵՆ ԳՐԵԹԵ ՆՈՒՅՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
15.11.2011 | 00:00

Մինսկի «Листопад» 18-րդ միջազգային կինոփառատոնում հայ կինոռեժիսոր ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՇԱՏՅԱՆԻ «Բեռնելով կյանքս» ֆիլմն արժանացել է «Միր» հեռուստաընկերության «Կինոյի լեզու` փոխըմբռնման լեզու» հատուկ մրցանակին:
Կինոփառատոնում ներկայացվել է մոտ 70 ֆիլմ: Կինոփառատոնի Գրան պրին ստացել է Բակուր Բակուրաձեի «Որսորդ» կինոնկարը:
«Փառատոնը հրաշալի էր կազմակերպված, շատ լավ ֆիլմեր կային, որոնք ուղղակի պարտադիր էր տեսնել»,- մեզ հետ զրույցում ասաց Հարություն Շատյանը` նշելով նաև, որ եղել են նոր ծանոթություններ միջազգային կինոգործիչների հետ, որոնք կօգնեն հետագա ծրագրերի իրականացմանը:
«Բեռնելով կյանքս» ֆիլմը բեռնված կյանք ունեցող երիտասարդի մասին է, նրա կյանքը փոքր չափաբաժիններով ներկայացվում է հանդիսատեսին: Նկարահանվել է սիրողական տեսախցիկով, քանի որ նպատակ է եղել ստեղծելու առավելագույնս անկեղծ ֆիլմ (ֆիլմի թե՛ օպերատորը, թե՛ գլխավոր դերակատարը ռեժիսորն է): «Листопад» միջազգային կինոփառատոնում այն դրական արձագանք է գտել, քանի որ, ինչպես նշում է ռեժիսորը, հետխորհրդային երկրների երիտասարդները նման են իրար և ունեն գրեթե նույն խնդիրները:
Նշենք, որ «Բեռնելով կյանքս» ֆիլմն արժանացել է նաև «Ոսկե ծիրան» երևանյան 8-րդ միջազգային կինոփառատոնի «Լավագույն հայկական ֆիլմ» մրցանակին, Բրիտանական խորհրդի հայտարարած «Փառատոնի նոր անուն», ինչպես նաև կինեմատոգրաֆիստների «Նուարդ» մրցանակներին (որպես լավագույն կարճամետրաժ ֆիլմ): Այն ռեժիսորի դիպլոմային աշխատանքն է: Հարություն Շատյանը մտադիր է նոր ֆիլմ նկարահանելու, որի մասին ավելի ուշ կհայտնի «Բեռնելով կյանքս» ֆիլմի և սպասվող ֆիլմի պրոդյուսեր Գրիգոր Հայրապետյանը:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1079

Մեկնաբանություններ