Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Եվրոպական արժեքներ կամ բարեկամական «ընթրիք»

Եվրոպական արժեքներ կամ բարեկամական «ընթրիք»
02.10.2009 | 00:00

«Այն ամենը, ինչն արգելված չէ օրենքով` թույլատրելի է». հենց սա է այն անկյունաքարային դրույթը, որով ներարկված են արևմտաեվրոպական երկրների իրավական համակարգերը, և ինչը նրանք փորձում են տարածել ամենուր, որտեղ միայն հնարավոր է։ Անհնարին կլիներ հասնել ավանդական հասարակություններում դարերով, հազարամյակներով ձևավորված կանոններից և արգելքներից մարդկանց օտարմանը, ինչն ամրագրված է եղել ավանդույթներում, սովորություններում և տաբուներում, առանց արյունահեղ հեղափոխությունների ու պատերազմների, որոնք էլ հենց ճանապարհ հարթեցին այդ ամենից հեռանալու համար։ Այստեղ մենք չենք անդրադառնա այդ ճանապարհի ընթացքին, այլ քեզ հետ միասին կդիտարկենք մի փոքր մասը միայն այն իրողությունների, որ գոյություն ունեն այսօր դրա արդյունքում։
Մեր երկրում օր օրի թափ հավաքող արևմտյան արժեքների թմբկահարումը, դրանք կուռք դարձնելը, ինչ խոսք, իր ծանրակշիռ պատճառներն ունի` նման բաները հենց այնպես չեն արվում։ Կիսաճշմարտությունների կամ, որ ավելի վատ է, ճշմարտանման բաների շուրջօրյա կրկնողությունը մեզ է ներկայացնում եվրոպական (արևմտյան) ապրելակերպի տոնականորեն զարդարված ցուցափեղկը միայն, ոչ մի բառով չհիշատակելով դրա հետևում հորդացող իրական կյանքի ստվերոտ կողմերի մասին։ Թերևս իմաստ ունի միայն նրանց համար, ովքեր, որքան անկեղծ, նույնքան էլ միամիտ պատրանքներ են տածում, թե եվրոպական կառույցների տրվող խորհուրդներին և հանձնարարություններին բծախնդրորեն հետևելը մեր երկիրը կհասցնի արևմտաեվրոպական երկրների կենսամակարդակին, ասել հետևյալը. ինչ վերաբերում է «կողմնակի անձանց մուտքին», ապա Արևմուտքը ոչ միայն փակ հասարակություն է, այլև, ընդհանրապես, անառիկ մի ամրոց։ Կանխելով հնարավոր հակադարձումներն առ այն, թե սոցիալիստական ճամբարի փլուզումից հետո արևելաեվրոպական երկրների բացարձակ մեծամասնությունն առանց առանձնակի ճիգեր գործադրելու դարձավ ինչպես Եվրամիության, այնպես էլ ՆԱՏՕ-ի անդամ, ասենք` դրա հիմնական ուժը զուտ քաղաքական էր, իմաստը` Ռուսաստանին հրե օղակի մեջ առնելը։ Տնտեսական իմաստով անգամ այդ կառույցների լիիրավ անդամ նորելուկ երկրներին այդ ճանապարհը ոչ մի տեղ չի տանում։ Այն մինչև իսկ վնասաբեր է, քանի որ ընտելացնում է նրանց գոյատևել առավել հարուստ երկրների մերթ ընդ մերթ նետվող ողորմությամբ։
Սակայն ամենևին էլ տնտեսական հարցերի հարթությունը չէ, որի վրա ցանկանում եմ բևեռել ընթերցողի ուշադրությունը, այլ բարոյականության հարթությունը, իսկ ավելի ճիշտ, անբարոյականության ճահիճը, որն ավելի ու ավելի խորն է քաշում «ազատ աշխարհը»։ Հասարակությունն այլասերելու գործում ամենագլխավորն ամոթի հասկացության վերացումն է։ Ամոթը միշտ իռացիոնալ է, այն անհնարին է բացատրել տրամաբանության օգնությամբ` առանց դիմելու կրոնի տրամաբանությունից բխող հասկացություններին։ Իսկ երբ օրենքներ ընդունող մարդիկ այս կամ այն պատճառով իրենք են իրենցից հեռու վանում ամոթի զգացումը, հասարակությունը գահավիժում է անդունդ։ ՈՒնի այն հատակ, թե ոչ, դատեցեք ինքներդ, ես միայն կներկայացնեմ հարցին առնչվող մի քանի օրինակներ արևմտաեվրոպական երկրներից` խոստովանելով, որ առկա բազում օրինակներից ընտրել եմ ամենանողկալիները։
Անգլիայում գրանցվել է տարիմաստ մի դեպք։ Նեկրոֆիլների (սեռական կապ մահացած մարդկանց հետ) ընկերությունը պաշտոնական խնդրանքով դիմել է իշխանություններին` իրենց տրամադրելու անտեր «թարմ» դիակներ, որոնք նրանք «օգտագործելուց» հետո պարտավորվում են թաղել իրենց հաշվին ու, ընդհանրապես, ամեն ինչ անել օրենքին համապատասխան։ Իշխանությունները հայտնվեցին դժվարին կացության մեջ։ Գիտական աթեիզմի տեսանկյունից առաջարկությունը շատ շահեկան էր։ Այն ոչ մեկին վնաս չէր պատճառում, եկամտաբեր էր գանձարանի համար, իսկ ընտրողների առանձին մի խմբի հաճույք էր պարգևելու։ Ճիշտ է, տարօրինակ հաճույք, բայց ճաշակի շուրջ չեն վիճում։ Իշխանությունները մերժեցին խնդրատուներին` ձևական պատրվակով։ Հարց է ծագում` ի՞նչ տրամաբանությամբ էին նրանք առաջնորդվում։ Փորձեք ձևակերպել հստակ տրամաբանված մերժում նեկրոֆիլների խնդրանքին, բացառապես մատերիալիզմի դիրքերից։
Մեկ այլ օրինակ Գերմանիայից։ Գերմանիայում մի մարդ առաջարկեց մեկ ուրիշին` ուտել իրեն։ Գործընկերները կազմեցին պայմանագիր, ըստ որի նրանցից մեկն իր մարմինը հանձնում էր մյուսին` որպես ուտելիք։ Պահպանել էին իրավաբանական բոլոր պահանջները, պայմանագիրը կնքվել էր նոտարի կողմից, նկարահանվել տեսախցիկով, ձայնագրվել աուդիո և վիդեո միջոցներով։ Կարելի է պատկերացնել, թե ինչպիսի անթերի իրավաբանական մի փաստաթուղթ էր կազմվել, եթե հիշենք, թե ինչ աստիճանի բծախնդիր են գերմանացիները։
Գործարքի կնքումից հետո գնորդը վաճառողից կտրել տվեց նրա սեռական օրգանները` վիրաբուժական բոլոր կանոնների համաձայն, ոչ մի բարբարոսություն, ցավազրկմամբ և այլն։ Հետո նրանք այն տապակեցին ու միասին էլ ճաշակեցին բարեկամական ընթրիքի սեղանի շուրջ։ Այնուհետև վաճառողն ինքնասպանություն գործեց, որպեսզի գնորդը չընկնի օրենքով սպանության համար նախատեսված հոդվածի տակ։ Հետո գնորդն արձանագրեց մահը բժշկության բոլոր կանոնների համաձայն, ինչից հետո կտրատեց մարմինն ու միսը տեղավորեց սառնարանում։ Այդ ամենը նկարահանվել էր տեսախցիկով։
Երբ այս պատմությունը հայտնի դարձավ հանրությանը` Գերմանիայի իշխանությունները շվարեցին։ Պատիժ` մարդու միս ուտելու համար, նախատեսված չէ, քրեական օրենսգրքի և ոչ մի հոդված չէր խախտվել։ Եթե խոսքը սովորական գործարքի մասին լիներ, ապա կնքված պայմանավորվածությունները բավարար կլինեին ցանկացած դատարանի համար։ Ի պատիվ գերմանական իշխանությունների, նրանք մի պատրվակ գտան և գնորդ-մարդակերին դատապարտեցին 5 տարվա ազատազրկման։
Իհարկե, այս պատմությանը ծանոթանալուց հետո յուրաքանչյուր նորմալ մարդու առաջին միտքը կլինի մոլագարների շարքը դասել այդ երկուսին ու մոռանալ։ Սակայն դժվար թե հնարավոր լինի հեշտությամբ հեռու վանել այդ ամենը, եթե միայն նույնով չախտորոշենք այդ «գործարքի» տակ իր կնիքը դրած պետական նոտարին, առողջ մարդու մարմնից առանց հարցեր տալու «մի կտոր» հեռացնող բուժանձնակազմին և, վերջապես, առաջին հերթին, ամբաստանյալի մեղսունակությունը հարցականի տակ չդրած դատավորին։
Սակայն երբեմն քրեական օրենսգիրքը չի գործում բոլորովին այլ պատճառներով։ Ոչ շատ վաղուց Ֆրանսիան ցնցեց քսանվեցամյա երիտասարդի հետ կատարված սրտահույզ պատմությունը, որին տասներկու տարեկանում առևանգել էին սատանայական աղանդի անդամները։ Տասնչորս տարի նրան ենթարկել էին անասելի անարգանքների` բռնաբարել էին, խոշտանգել, ստիպել արյուն խմել... Վերջապես, ինչ-որ մի հրաշքով նրան հաջողվել էր փախչել։ Երիտասարդի ընտանիքը, բնականաբար, դիմել էր դատարան։ ՈՒ լիակատար անհաջողություն կրել, ինչը շատ հեշտ էր բացատրվում` դատավորներից մեկին տղան ճանաչեց... Նա նույն այդ աղանդի անդամ էր։ Երբ տուժողը դիմեց ավելի վերադաս ատյանների, ապա այնտեղ էլ հանդիպեց ցավալիորեն ծանոթ դեմքերի։
Կարծում եմ, ձեր հիշողությունից դեռևս չի ջնջվել շուրջ երկու տարի առաջ ավստրիական ոչ մեծ քաղաքներից մեկում տեղ գտած այն այլանդակ պատմությունը, երբ, թող ներվի ասել, հայրը քսան տարուց ավելի փակի տակ էր պահել սեփական աղջկան, շարունակաբար բռնաբարել նրան, ով այդ ընթացքում չորս երեխա էր ունեցել իր ծնողից։ Մոտ երկու ամիս ամեն օր «համաշխարհային ազատ մամուլը» աղմկում էր, իր վրդովմունքն արտահայտում, ձաղկում ու խարազանում «հակամարդուն», պահանջում արժանի հատուցում։ Հետո նույնպիսի համերաշխությամբ էլ նրանք բոլորը միաժամանակ լռեցին, ասես ոչինչ էլ տեղի չէր ունեցել։ Իսկ կատարվեց հետևյալը. այդ մտագարին քրեական պատասխանատվության կարելի էր ենթարկել միայն «բռնաբարության» կամ «անձին ապօրինաբար ազատությունից զրկելու» հոդվածների համաձայն, որոնք երկուսն էլ ենթադրում են բողոքող կողմի առկայություն։ Աղջիկն ինչ-ինչ պատճառներով չբողոքեց, և ավստրիական արդարադատությունն այլևս անզոր գտնվեց որևէ բան անել։ Ինչպես արդեն ասել ենք` ինչն արգելված չէ օրենքով...
Սրանից դեռևս կես դար առաջ հնարավոր չէր պատկերացնել անգամ, որ լեսբուհիների և արվամոլների միջև միասեռ ամուսնությունը կարող է պաշտոնական գրանցում ստանալ։ Այսօր եվրոպական մի շարք երկրներում դա առօրեական իրողություն է։ Ավելին, որոշ երկրներում նրանց թույլ է տրվում անգամ երեխա որդեգրել։ Այնքան էլ մեծ խորաթափանցություն պետք չէ ունենալ հասկանալու համար, թե ինչ դաստիարակություն կստանա դժբախտ երեխան այդ «ընտանիքում»։
15-20 տարի առաջ դուք Եվրոպայում չէիք գտնի և ոչ մի քաղաքական գործչի, ով բացահայտ պաշտպաներ արվամոլների իրավունքները։ Իրավիճակն առանձնապես չի փոխվել, եթե այն գնահատենք հակառակ ծայրից` այսօր դուք Եվրոպայում չեք գտնի և ոչ մի քաղաքական գործչի, որը բացահայտ հանդես գա արվամոլության դեմ։ Ավելին, այսօր բոլոր ոլորտներում բազմաթիվ բարձրագույն պաշտոններ հենց նրանք էլ զբաղեցնում են։
Դեռ ոչ շատ վաղուց մարդկությունը հիշեցնում էր մի տուն, որի վերին հարկերում լույս էր վառվում, լսվում էին երաժշտության և ուրախության ձայներ։ Տան նկուղում ապրում էին առնետներ, սարդեր, որդեր ու այլ նողկալի էակներ։ Նկուղի դռանը կախված էին ծանր փականքներ։ Եկավ դեմոկրատիան ու ջարդեց փականքները։ Ողջ այդ աղտը նետվեց վեր` գրավելով հարկ հարկի հետևից։ Սադոմազոխիստների, պեդոֆիլների, նեկրոֆիլների և սատանայի բանակի այլ «զորատեսակների» շարժումը թափ է հավաքում։ Արևմուտքում այն վաղուց արդեն իրողություն է դարձել։ Դեմոկրատիայի զարգացման հետ համընթաց մեզ համար երաշխավորված է նույն ճակատագիրը։
Թե ինչ միջոցներով ու ճանապարհներով է այդ ամբողջ աղբը լցվում մեր երկիր (ինչպես և այլ երկրներ), երկար խոսակցության առարկա է։ Միաժամանակ թե՛ ցավ, թե՛ զայրույթ է հարուցում այն հանգամանքը, որ մեր երկրում այսօր և ոչ մի կառույց կանգնած չէ դրա ճանապարհը փակելու դիրքում։ Անգամ նրանք, ում պարտքն է դա։
Ինչ-որ մեկն ասել է` վաղուց արդեն անցյալում են մնացել վհուկների որսի ժամանակները, այսօր վհուկներն իրենք են ելել հարատև որսի։
Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2468

Մեկնաբանություններ