ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

ՀՈԳՈՒՑ ԲԽԱԾ ԲՈՂՈՔ ԱՌ ԱՍՏՎԱԾ

ՀՈԳՈՒՑ ԲԽԱԾ ԲՈՂՈՔ ԱՌ ԱՍՏՎԱԾ
22.04.2011 | 00:00

Հայի ճակատագիր է ունեցել ՄԿՐՏԻՉ ԽԵՐԱՆՅԱՆԸ. տեսել է կոտորած ու ջարդ, գաղթի ճանապարհներով մազապուրծ իր հայրենակիցների հետ մի կերպ հասել է Խորհրդային Հայաստան: Այստեղ էլ ականատես եղավ սովի ու համաճարակների և, վերջապես, կրեց աքսորի տառապանքները: Սակայն, լինելով իսկական քաղաքացի, ազնվագույն մարդ և տաղանդավոր գրող, չհամակերպվեց ճակատագրին: Կյանքն ու գրականությունը հաստատեցին նրա ըմբոստ ոգին: Տպագրվելու մարմաջը չէր, որ ստիպեց գրիչ վերցնել ձեռքը, այլ ապրածն ու զգացածը իր ժառանգներին ու ժողովրդին հասցնելու պահանջը: Իբրև իսկական միջնադարյան գրիչ, աշխատում էր օրական 14-16 ժամ: Այդպես են ծնվել Մկրտիչ Խերանյանի բոլոր գործերը` «Երկար-երկար մի ճանապարհ» վեպը, «Շխոնց Միհրան» վիպակը, Նարեկյան «Մատյանի» և «Իլիականի» անզուգական թարգմանությունները և բազում գողտրիկ բանաստեղծություններ ու հեքիաթներ:
Այսպես, առանց որևէ ակնկալության գրել է և «Աղաղակը»` հոգուց բխած բողոք առ Աստված և արդար մեղադրանք թուրք եղեռնագործին: Վերջերս հայրիկիս` Խաչիկ Հրաչյանի արխիվից գտա «Աղաղակ» բանաստեղծությունը: Հուզված կարդացի: Շուրջ կես դար է անցել այն գրելու օրից, սակայն կարծես հենց այսօր և այսօրվա համար է գրված: Այսօր էլ նախախնամությունը բարեհաճ չէ մեր ժողովրդի հանդեպ: Բայց իրեն հատուկ հեռատեսությամբ և լավատեսությամբ Խերանյանը գիտեր, վստահ էր, որ լավ օրերը գալու են: Բանաստեղծության ավարտին Խ. Հրաչյանին է պատգամել այս տողերը.
Քեզ եմ թողնում ես թուղթն այս, Խաչիկ ջան,
Որ երբ ի խոր քուն` ննջեմ հավիտյան,
Եվ հնչի հուժկու ձայնն արդարության,
Հիշես ինձ, շիրմիս գաս այցելության
ՈՒ ինձ ավետիս կարդաս խնդաձայն.
-«Աղաղակը» քո տեղ հասավ, Խերա՛ն,
Իղձդ կատարվեց, թուրքերը կորան,
Մերն են` Մուշ, Կարին ու Վասպուրական:
Թոռնիկները քո գնալու են Վան,
Որ հիմնեն մի Նոր Խերանենց փողան...»:
Ախ, այդ բերան չէ, այլ Ավետարան:
Մհեր ՀՐԱՉՅԱՆ
Հ. Գ. -Մկրտիչ Խերանյանի «Աղաղակ» բանաստեղծությունից ներկայացնում ենք մի հատված` հեղինակի ձեռագրով:

Դիտվել է՝ 1801

Մեկնաբանություններ