ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՀՌԱ՞Հ-Ն Է, ԹԵ՞ ԿԱՊԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՀՌԱ՞Հ-Ն Է, ԹԵ՞ ԿԱՊԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
17.01.2012 | 00:00

Օրերս պարզեցինք, որ դեռ շարունակվում է FM 104,4 ՄՀց հաճախականությամբ թուրքական TRT ռադիոընկերության հաղորդումների հեռարձակումը մեր երկրի ողջ տարածքում: Դեռ ամիսներ առաջ խնդրին անդրադարձել էին որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներ, բայց պարզվում է, որ տեղեկության տարածումից մինչ օրս համապատասխան գերատեսչությունները ոչ մի քայլ չեն ձեռնարկել կանխելու թուրքական ռադիոընկերության հաղորդումների ապօրինի հեռարձակումը:
Տարօրինակ է ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի դրսևորած անտարբերությունը` թույլ տալ, որ թուրքական քարոզչամեքենան անխափան գործի մեր երկրում: Ավելին, վերջիններս նախընտրում են մեկմեկու վրա բարդել խնդրի պատասխանատվությունը:
ՀՌԱՀ հանրային կապերի և մամուլի պատասխանատու Լիլիթ Գազազյանը հայտարարել էր, թե ՀՀ տարածքում ռադիոհաճախությունների վիճակի, մասնավորապես, հարևան երկրներից ռադիոհեռուստատեսային հեռարձակման ՀՀ տարածք ներթափանցելու հարցերը ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության իրավասության խնդիրներն են: Մինչդեռ ՀՀ կապի և տրանսպորտի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը, ի պատասխան «Իրատես de facto»-ի հարցմանը, փոխանցեց հետևյալը, թե նախարարությունը քաղաքականություն է մշակում, իսկ լիցենզիաներ տրամադրում է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը, հետևապես, նախարարությունը չի կարող տեղեկացված լինել, թե տվյալ հաճախականությամբ ինչ ռադիոալիք է գործում, դա ՀՌԱՀ-ի խնդիրն է:
ՀՌԱՀ հանրային կապերի և մամուլի պատասխանատու Լիլիթ Գազազյանը «Իրատես de facto»-ին խոստացավ հարցը գրավոր ներկայացնելուն պես պարզաբանում տալ այս կարևորագույն խնդրի առնչությամբ:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1158

Մեկնաբանություններ