ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«ՊՂԾՎԵԼ Է ՉԱՐԵՆՑԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ, ԵՎ ԱՅԴ ՀԱՐՑՈՒՄ ՄԵՂԱՎՈՐՆԵՐ ԿԱՆ»

«ՊՂԾՎԵԼ Է ՉԱՐԵՆՑԻ ԳԵՐԵԶՄԱՆԸ, ԵՎ ԱՅԴ ՀԱՐՑՈՒՄ ՄԵՂԱՎՈՐՆԵՐ ԿԱՆ»
01.11.2011 | 00:00

«Պղծվել է Եղիշե Չարենցի գերեզմանը, ոչնչացված են այնտեղ տեղադրված խաչը, բանաստեղծի դիմանկարը և ցուցանակը, որի վրա նշված էր նրա մահվան օրը: Գերեզմանաթումբը հարթեցված է, ծածկված շինարարական աղբով, քարերով և մետաղե թիթեղներով»,- ահազանգում է գրող, գրականագետ ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆԸ:
«Թե ո՞վ կամ ովքե՞ր են մարդկային կերպարանքով այն թերմացքները, որ հանդգնել են ձեռք բարձրացնել այդ սրբավայրի վրա, առայժմ հայտնի չէ,-ասում է նա։- Շատերին է հայտնի, որ Չարենցի թաղման վայրը գտնվում է Երևանից Էջմիածին տանող մայրուղու ձախ կողմում, Հրազդանի կիրճի եզրին, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան պարսպի կողքին: Այդ տարածքն օրուգիշեր հսկվում է ոչ միայն թիկնապահների կողմից, այլև պարսպի տարբեր հատվածներում տեղադրված տեսախցիկներից: Ընդ որում, տեսախցիկներից մեկը գտնվում է հենց Չարենցի գերեզմանի մոտ, ուստի բացառվում է, որ արձանագրված չլինի այն պահը, երբ վանդալները հողին էին հավասարեցնում շիրմաթումբը: ՈՒզում եմ հավատալ, որ ամենակարճ ժամանակում մենք Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից կստանանք մեզ հուզող հարցերի գոնե մի մասի պատասխանը»:
Սույն դիպվածը նորից առիթ կտա քննարկելու չարչրկված հարցը` Չարենցը գերեզման ունի՞, թե՞ ոչ: Շատերին էլ հետաքրքում է` ինչո՞ւ Չարենցի աճյունը չի ամփոփվում Պանթեոնում:
«Ես ինչպե՞ս կարող եմ պատասխանել այդ հարցին, թե ինչու Չարենցի մասունքները չեն տեղափոխվում պանթեոն,- մեզ հետ զրույցում ասաց Հովիկ Չարխչյանը,- իսկ նրանց, ովքեր կասկածի են ենթարկում այդ վայրի գերեզման լինել-չլինելու հարցը, կասեմ հետևյալը. այս պատմությունն սկսվել է 1989-ին, ու եթե 22 տարի շարունակ այդ մարդիկ չեն հետևել հրապարակված նյութերին, որոնք վերաբերել են Չարենցի թաղման վայրին ու դրանց ապացուցման փաստարկներին, ապա կարող են ևս 22 տարի հանգիստ խղճով ոչինչ չիմանալ դրա մասին. Չարենցն իրենցից չի նեղանա: Մի քանի «բանջարաբոստանային կուլտուրաներ» էլ փորձում են այս կարգի հարցերով մարդկանց ուշադրությունը շեղել բուն խնդրից, այն է` պղծվել է Չարենցի գերեզմանը, և այդ հարցում մեղավորներ կան: Ես այդ կարգի «ծաղկակաղամբներին» ու «վարունգներին» պիտի ասեմ, որ նրանք իրենց վարքով ոչնչով չեն տարբերվում վանդալներից ու շիրիմ պղծողներից»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2127

Մեկնաբանություններ