Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Մեր հիմնական թշնամին եղել է գաղափարական

Մեր հիմնական թշնամին եղել է գաղափարական
07.04.2009 | 00:00

ՍԽԱԼՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
Այս նոր խորագրի տակ «Իրավունքը de facto»-ն պատրաստ է տպագրելու խորքային խնդիրներ շոշափող հոդվածներ` ընդսմին համամիտ չլինելով կամ ոչ միշտ համամիտ լինելով դրանցում արտահայտված տեսակետներին և առաջնորդվելով ֆրանսիացի դասականի հայտնի իմաստախոսությամբ. «Ես բացարձակապես չեմ կիսում Ձեր տեսակետը, սակայն կյանքս կտամ` այն արտահայտելու Ձեր իրավունքը պաշտպանելու համար»։
Նրանք, ովքեր մենաշնորհ ունեն տիրապետելու հասարակական կարծիքի հսկայական իշխանությանը, քաջատեղյակ են, որ տեղեկատվական զանգվածային միջոցները մշտապես պետք է գտնվեն վերահսկողության տակ: Նույնիսկ ներկա «ազատությունների» ժամանակներում այն, ինչի մասին կխոսենք ստորև, լայն լսարաններում, հեռուստաեթերներում, մեծատիրաժ թերթերի էջերում դժվարությամբ է հայտնվում կամ ամենատարբեր պատճառաբանություններով ընդհանրապես չի հայտնվում:
Հասարակական գիտակցության ձևավորման գործընթացում ամենակարևորը պահպանողական գործոնն է, որը հասարակական գիտակցության մեջ է մուծվում սովորույթի ուժով: Բավական է միայն սովորույթների թափանվի պտտման ուղությունը փոխել ըստ հարկի, և կփոխվի մտածողության գործելակերպը: Այդ դեպքում ստանդարտների գնահատումը կարող է կատարվել արհեստականորեն պատվաստված օտար, նեղ կենսական շահերին համապատասխան` ազգային ընդհանրական շահերի փոխարեն:
Պատվաստումը համարվում է հաջող կայացած, եթե ժամանակի ընթացքում նոր սովորույթը թվում է ծանոթ, բնական, բերում է կարգ ու կանոն, հաստատում կայուն վիճակ: Որքան էլ նոր տեղեկույթն ամբողջությամբ խեղաթյուրված լինի, մակերեսային ըմբռնողականության համար դառնում է անհատի հոգեկան անկապտելի տարրը:
Վերլուծելով մեր անցյալը հնարավորինս անկողմնապահորեն ու իրատեսորեն, նկատում ենք, որ մեր հիմնական թշնամին եղել է գաղափարական: Նա եղել է լրջմիտ, հստակ իմացել է իր անելիքը, այն, ինչ կոչվում է լուծ, նա նետել է մեր դեմ և ստիպել, որ դա կամավոր, հենց մեր ձեռքերով դնենք մեր վզին:
Դավաճանությունը կատարվել է ամենամոտիկների ձեռքով` մարդասիրության և ընդանրապես սիրո քարոզի հիման վրա: Այս քարոզի հիմնարար էությունը սուտն է, խաբեությունը, որ կոչված է իրոք քող, դիմակ լինելու համար: Մեր պարարտ հողում օտար սերմերն ա՛յդ սիրով էլ ցանված են եղել վաղուց, վաղուց էլ բերքը հավաքվել է և հավաքվում է այսօր: Սակայն «գործը» փակված չէ. փորձենք այն բացել էջ առ էջ։
ԷՋ Ա. Մովսեսը համարվում է հրեական կրոնի` հուդաիզմի հիմնադիրը: Իսկ քրիստոնեությունն ու իսլամը հիմնված են հուդաիզմի վրա, ահա թե ինչու քրիստոնյաներն ու մահմեդականները, հրեաների նման, Մովսեսին նույնպես համարում են աստծո պատվիրակ, սուրբ ու Աստվածաշնչի առաջին հինգ գրքերի (Հնգամատյանի) հեղինակ: Զավեշտական է, որ հուդաիզմի, քրիստոնեության և իսլամի հետնորդներն անվերապահորեն ընդունում են, որ Հնգամատյանը գրել է անձամբ Մովսեսը և թելադրված է անձամբ Եհովա աստծո կողմից, չնայած այդտեղ նկարագրվում է նաև Մովսեսի մահն ու հուղարկավորությունը: Գիտնականները պնդում են ավելին. խախտված են պատմական դեպքերի ժամանակագրությունը, աշխարհագրական տեղանունները և այլն: Այս ամենը, իհարկե, առողջ բանականությունից հրաժարվել չցանկացող, սակայն դեռ «հավատացյալ» մնացածների մեջ կասկածներ է առաջացնում, սակայն ցանկացած կրոնի համար կասկածելի հարցերի առաջ աչք փակելն ու սթափ դատողունակությունը խլացնելը նրա կարևոր հատկություններից է: Մեր խնդիրը, իհարկե, աստվածաբանական վիճաբանություն սկսելը չէ, քանի որ հարցադրումը ձևակերպվում է հստակ և այս կերպ.
-Ինչո՞ւ ազգայնականները, ովքեր իրենց նաև քրիստոնյաներ կամ մահմեդականներ են համարում և թվում է, թե քաջ գիտակցում են սեփական և մյուս ժողովուրդների վզին փաթաթված հրեա-սիոնիստական լուծը, չեն տեսնում, որ իրենք ինչ-որ մի պահից սկսած կրում են հրեական կրոնը` Մովսեսի Հնգամատյանի միջոցով:
Հնագույն հեթանոսական կրոնները, այդ թվում և` հայկականը, հիմնված էին Արևապաշտության` լույսի, ջերմության, կենարար պաշտամունքի վրա: Հուդա-քրիստոնեական կրոնն իր «աստվածաշնչային» հրահանգավորումներով դրանց բոլորին մահվան դատապարտեց. «Վտարե՛ք երկրի բոլոր բնակիչներին ու ոչնչացրե՛ք: Ոչնչացրե՛ք և դրանց ձուլածո պաշտամունքներն ու բոլոր պատկերները, բոլոր սրահները թալանեցե՛ք: Բոլոր հողերը գրավեցե՛ք և այդտե՛ղ բնակվեցեք»: Բնականաբար, հուդայական նման անմարդկային պատգամները «մարդասիրորեն» էին կիրառում քրիստոնեությունը տարածողները` մյուս ժողովուրդներին կերակրելով ապազգայնությամբ ու թուլամտությամբ, իրենք իրենց հեռու պահելով դրանցից:
Քրիստոնեությունն ու իսլամը հուդաիզմի էքսպորտ տեսակներն են, որ հրեաներն արտադրել ու արտահանել են մյուս ժողովուրդներին հոգեպես ու գաղափարապես թուլացնելու, իրար դեմ լարելով նաև նյութապես ու ֆիզիկապես տկարացնելու, հետևաբար և իրենց ենթարկելու նպատակով:
ԷՋ Բ. Հուդաիզմի զարգացման առաջընթացի հետագա փուլը քրիստոնեությունն էր: Ըստ ծագման, Հիսուսը մաքուր հրեա էր` Աբրահամի և Դավթի ուղղակի ժառանգը, և որպես հրեա` թլպատվեց ծննդյան ութերորդ օրը: Այդ առթիվ քրիստոնյաները հետագայում հայտարարեցին մեծ տոն, որ նշում են նոր տոմարով հունվարի մեկին, թեև հունվարի 1-ը որպես Նոր տարի հռոմեական կայսրությունում նշվում էր ավելի վաղ, այս թ. ա. 46 թվականից, Հուլիոս Կեսարի հրամանով: Սակայն տերտերները Հիսուսին անմիջապես չաստվածացրին: Միայն 325 թվականին Նիկեայի Առաջին Տիեզերական ժողովում, եկեղեցու հրեա-մասոնական հոգևորականները ձայների մեծամասնությամբ նրան նշանակեցին «աստված»: Իր այդ նոր պաշտոնում հրեա Հիսուսը հետմահու շատ կարևոր խնդիր էր լուծում` հրեական հանցախմբի հանձնարարությունը. մնացյալ ժողովուրդների հոգևոր տարրալուծում: Դավթի որդին հստակ նպատակ ուներ` կոտրել ժողովուրդների ինքնապահպանման բնական ձգտումն ու ընդդիմանալու ճիգերն այլոց հարձակման դեպքում, հատկապես հրեական նվաճմանը: Քրիստոսը քարոզում էր. «Դուք լսեցիք, թե ինչ են ասում. ակն ընդ ական, ատամն ընդ ատաման: (Սա իրատեսական հրահանգն է, որ վերաբերում է միայն հրեաներին, իսկ մնացյալներին ահա թե ինչ է սովորեցնում- Ն. Ն.) Իսկ ես ասում եմ ձեզ. մի՛ ընդդիմացեք չարին: Ով կխփի ձեր աջ այտին, նրա կողմ շրջիր և մյուսը: Ով կցանկանա վերցնել շապիկդ, վրայինդ էլ տուր (տուր և վարտիքդ)»:
Քարոզի այս սկզբունքը` «Մի դիմադրիր չարին», գլխավորն է քրիստոնեության մեջ: Այս պախարակելի միտքը Քրիստոսն իր հավատարիմ գործակալների միջոցով աշխատում է տեղադրել անմիտ հավատացյալների գլխում` դրանց չառարկող ճորտեր դարձնելու բուն նպատակով: Հրեաները, իհարկե, շատ կցանկանային, որ քրիստոնյա ճորտերն իրենց այնպես պահեին, ինչպես սովորեցնում է Եհովա աստծո պաշտոնը վարող Հիսուսը: «Դուք գիտեք ինչ էր ասվում. «Սիրի՛ր մերձավորիդ և ատիր թշնամուդ», իսկ ես ասում եմ, սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք անիծողին, աստվածացրե՛ք ձեզ ատողին, աղոթեցե՛ք ձեզ նեղացնողների համար…»: Քրիստոնյան պիտի լիներ իրական ստրուկ: Նման ստրուկը, անկասկած, գերադասելի էր հին ստրուկներից, որոնք երբեմն ծառանում էին: Իսկ այս նոր ստրուկի մոտ շղթաներն ուղիղ գլխի մեջ էին, գիտակցության մեջ: Հոգևոր ճորտը` քրիստոնյան, ավելի շահավետ էր, քան հին միջոցներով ճորտացվածը: Քրիստոսի քարոզչությունը ճգնում է բացառել մարդկանց դիմադրությունը հրեական զավթմանն ու աճին: Քրիստոնեությունն արդյունքի հասավ, չնայած ամբողջ ապազգայինին, քանզի դիմեց և բնականին` սրին ու կրակին, դրանցով բնաջնջելով ժողովուրդների առողջ ուժերը, այլ ոչ թե մյուս այտն էլ հակառակորդին տրամադրելով, ինչպես քարոզում է առայսօր այլոց: Ինքը և այսօր դեռ նվաճում է, իսկ այլք կորցնում, ընդ որում` ոչ միայն ռազմաճակատում: Ինչն ավելի սարսափելի է` նվաճում է մարդկանց ուղեղը, առնում հոգին, տեր կանգնում կյանքին…
Գարեգին Նժդեհն ի խորոց սրտի հարցում է հղում հայ ժողովրդին. «…Ի՞նչը մղեց քեզ միամտորեն հավատալու ցնորապաշտ Նազովրեցու վսեմ, բայց վտանգավոր խոսքին: Ո՞վ ասաց, որ թույլը մեղավոր չէ, որ թույլ է, և ուժեղը երախտիք չունի, որ ուժեղ է: Դու խաբված ես, ժողովուրդ, դու զոհն ես քրիստոնեական բարոյախոսության, որ շարունակում է մնալ որպես ներկ և շպար, որպես քող և դիմակ ուժեղների հոգու համար»:
Քրիստոնեության (հուդաիզմի) ընդունումով հայկական արիական մտածողության թափանիվը շուռ եկավ հօգուտ հրեականի: Հայ ցեղի պահապան աստվածները կործանվեցին` տեղը զիջելով հուդաիզմի սրբերին:
Յուրաքանչյուր գաղափարական զիջում տանում է նաև բարոյական, հոգևոր, նյութական անկման: Իսկ այն, որ քրիստոնեությունը հայ ժողովրդի բնական դիմադրողականության հատկությունն անկում տարավ, ընդուպ մինչև հայ ժողովրդի ամենաողբերգական էջը` ցեղասպանությունը, ապացուցում է պատմությունը: Գիտելիքներ կան, որ հատկապես խանգարում են սթափ դատողականությանը: Ոչ ուսյալը շատ դեպքերում թերուսից ավելի արդյունավետ է դիմակայում վտանգին: «Անհարկի վերաբերմունք կյանքի հանդեպ», «կյանքի արժեզրկում» քրիստոնեության բերած գաղափարախոսությամբ անընդհատ ներշնչվում էր մոռանալ արիական ծագումնաբանությունն ու կյանքի կենսունակության պահանջները, և որպեսզի հայը լինի առաջադեմ, պետք է հրաժարվի սեփական աստվածներից: Եզովպոսը մի այսպիսի առակ ունի. «Գայլերը փորձում էին հարձակվել ոչխարների հոտի վրա, բայց դա նրանց չէր հաջողվում, որովհետև շները պահպանում էին ոչխարներին: Իրենց նպատակին հասնելու համար գայլերը դիմում են խորամանկության և ոչխարների մոտ պատվիրակներ են ուղարկում, որոնք ջանք չեն խնայում նրանց համոզելու, որ իրենք անտառում խաղաղ կապրեն, եթե հրաժարվեն շների պահպանությունից: Այդ չար շներն են խանգարում իրենց բարեկամությանը, պետք է քշել դրանց: Ոչխարներին հրապուրում է գայլերի հետ բարեկամանալու հեռանկարը, և նրանք վարվում են գայլերի խորհրդով, և մնալով անպաշտպան, հեշտությամբ հայտնվում են «նոր բարեկամների» ստամոքսում»:
Հրեաները հենց նման խորամանկ պատվիրակների քարոզներով էլ կարողացան խաբել մեր պապերին` համոզելով հրաժարվել հայ ցեղի պահապան աստվածներից` հօգուտ իրենց հետ բարեկամության: Հետագայում նույնպիսի «նոր բարեկամներ» դարձան նաև երիտթուրքերը:
ԷՋ Գ. Քրիստոնեությունը բնական զարգացման վերելք ապրող Հայաստանին որպես «փրկագոտի» մատուցվեց հռոմեական կայսրության անկումից հետո հզոր երկիր դառնալու տեսլականով: Այն, ինչը բժիշկ, փրկիչ էր ներկայացվում, իրականում պարզ մոլորություն էր, ռազմական ուժին փոխարինելու էր եկել նոր հավատ` սին խոստումներով: Դա մի ինքնախաբեություն էր, երբ դուրսն իրական պատերազմ էր: Արցախյան ազատամարտի առաջին տարիներին մեզ հետ դիրքերում էր հայտնվել նաև ոմն հավատացյալ: Սա ամեն կերպ փորձում էր համոզել, որ հայի դժբախտությունների պատճառն այն է, որ հեռացել է «ճշմարիտ» հավատից, հարկավոր է անընդհատ աղոթել առ Քրիստոս, նա ողորմած է, կգթա: Հավատացյալն ինքնամոռաց աղոթում էր, իսկ «Հիսուսը» նրա վրա ուշադրություն չէր էլ դարձնում, և թուրքերը շարունակում էին կրակել: Ես նրան խորհուրդ տվեցի անցնել թուրքերի կողմը և քրիստոնեություն քարոզել նրանց, և եթե նահատակվի ինչպես քրիստոնեությունն առաջինը Հայաստան ներմուծած «կույսերը», հետագայում կսրբանա թուրքերի կողմից: Նա, իհարկե, վախեցավ այդ հեռանկարից, ինչպես որ այժմ եկեղեցու սպասավորները, որոնք իրենց բարեկեցիկ կյանքը չեն թողնի ու վտանգելով երկրային կյանքը` չեն գնա թուրքերի մոտ քրիստոնեություն տարածելու` հանուն հայ ժողովրդի բարգավաճման կամ գոնե հանուն իրենց երկնային երջանիկ ու հավիտենական կյանքի:
Իսկ ի՞նչ կկատարվեր, եթե հայերը ազգովի հավաքական ուժ ցուցաբերեին և մերժեին քրիստոնեությունը: Ահա թե ինչպես է այդ հարցին անկաշկանդ ու համարձակ պատասխանում ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑԸ.
Թե մնայինք հեթանոս,
Այսքան չէինք մորմոքի:
Եվ ի՞նչ տվեց անամոթ,
Սուտ Եհովան մեր ազգին…
Անվերջ օգնեց թշնամուն,
Անվերջ զարկեց մեր բազկին:
Իսկ մեծ հայրենասեր Րաֆֆին իր վերլուծություններում հանգել է հետևյալ հստակ եզրակացությանը. «Վանքերից ծագեց մեր երկրի կործանումը, նրա՛նք խլեցին մեր սիրտն ու քաջությունը, նրա՛նք ձգեցին մեզ ստրկության մեջ, սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր սուրը և թագը, վերցրեց խաչը և մտավ Մանիա այրը` ճգնելու… Ո՛վ Հայոց հին աստվածներ, ո՜վ Անահիտ, ո՜վ Վահագն, ո՜վ Հայկ, դո՛ւք փրկեցեք մեզ…»
ԷՋ Դ. Թե ինչպես և ինչու Հայաստանում տարածվեց քրիստոնեությունը, խոր վերլուծության է ենթարկել հայ մեծ պատմաբան Լեոն. «Այդ մի գաղափարական շարժում չէր, մտցված ժողովրդական զանգվածների մեջ` համոզում, գիտակցություն առաջ բերելու համար: Այդ մի հրաման էր. ձևական արարողություն: Գրիգորը լուսավորում էր ոչ թե խոսքով, համառ ու երկարատև քարոզչությամբ, այլ հրով ու երկաթով: ...Հիմնովին կործանել հեթանոսական տաճարները, կոտորել կամ փախցնել նրա պաշտոնյաներին. այս էր, որ Գրիգորի համար նշանակում էր «տարածել քրիստոնեություն», երբ թագավորական զորքերի գլուխ անցած մի տեղից թռչում էր մյուս տեղը` մեհյանները քանդելու և քուրմեր փախցնելու համար… »: «Իսկ իսկությո՜ւնը…,- գրում է Պարույր Սևակը,- Հավասարության ու եղբայրության ազնիվ քարոզով /Ուրիշի տուն ու երկինք էր մտնում /Օտար վարք ու բարք, /Օտար ծես ու կարգ…»:
Հմայելու առաջին վարպետի իրավունք ձեռք բերած և գործելու անսահմանափակ լիազորություններ ստացած Գրիգորը, օգտագործելով խարդավանքի, ներքին պառակտումներ ստեղծելու և խոստումներ շռայլելու իր ձիրքերը, կարողացավ հայ ազնվականությանը «ուժեղ ու միասնական Հայաստանի» հեռանկարով գայթակղել և լարել իրար դեմ: Հզոր Հայաստանի ձգտում էր յուրաքանչյուր հայ նախարար: Երկիրն իրոք բուժման կարիք ուներ, և գուցե նաև հանուն դրա նրանք տուրք տվեցին նախնիների հավատի ուրացմանը: Հուդաիզմը հայերին որպես բուժում առաջադրվելով` նախ ուժազերծեց, ապա, ծածկելով բռնակալի իր սարսափելի այլանդակությունը քրիստոնեության թվացյալ անմեղությամբ, փաստորեն, տեր դարձավ ողջ երկրին: Միայն արտաքնապես բարոյական կերպարանք ունեցող քրիստոնեությունը հայ ժողովրդին զրկեց բանականության պայծառ լույսով ղեկավարվելու ունակությունից, և բնազդական ինքնապաշտպանությունը փոխարինվեց հետմահու «երջանկություն» տանող պատրանքով: Հայ ժողովուրդն իր ամբողջ մոլեռանդությամբ նետվեց «փրկչին» փրկելու գործին, նահատակության` հանուն հետմահու կյանքի, իսկ դա արդեն բուժում չէր, այլ լուրջ հիվանդություն, որ ձգվելով երկար միայն մեկ հետևանք կարող էր ունենալ` կործանում: Բժիշկը հիվանդին ասում է. «Մենք երեքով ենք. ես, դու և հիվանդությունը։ Եթե դու միանաս ինձ, հիվանդությունը կմնա մենակ, և մենք կհաղթենք նրան»: Բայց վա՜յ այն հիվանդին, որի բժիշկը միանում է հիվանդությանը: Վա՜յ հայ ժողովրդին, որի բժիշկը հուդաիզմին միացած քրրիստոնեությունն է:
Այսօր յուրաքանչյուր հայրենասեր հայ, եթե իր մեջ դեռ կրում է պատմական առողջ զգացողություն, խաբեությունը հայտնաբերելու, հասկանալու և դրան հակադրվելու համարձակություն, որքան էլ դառը լինի, պարտավոր է արդեն բարձրաձայն ասել ճշմարտությունը, որպեսզի սկսի նաև ի՛ր և ի՛ր ժողովրդի ճշմարիտ բուժումը։
1915 թ. Հայոց ցեղասպանությունը հանկարծակի տեղի չունեցավ, դա հայերի դիմադրողականության թուլացման նպատակով մոտ մեկուկես հազարամյակ առաջ հուդաիզմի նախապատրաստած և վարած հետևողական քաղաքականության արդյունքն էր, որ հրեաները կարողացան չորրորդ դարում ցանած սերմերի պտուղները քաղելով` քսաներորդ դարի սկզբներին առատ հունձ կատարել մոտ մեկ ու կես միլիոն հայերի ոչնչացում, այս անգամ` իրենց երիտթուրք ժառանգների միջոցով իրականացնելով այն, ինչն ընդունված է անվանել Հայոց ցեղասպանություն:
Ներսես ՆԵՐՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3058

Մեկնաբանություններ