ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«ԴԻՓ ԽԱԲՈՒՄ ԻՆՔ ՈՒ ԽԱԲՎԱԾ ԻՆՔ»

«ԴԻՓ ԽԱԲՈՒՄ ԻՆՔ ՈՒ ԽԱԲՎԱԾ ԻՆՔ»
13.01.2012 | 00:00

Մեզ ավանդված ժողովրդական իմաստնությունից, ասես բնազդաբար, այսօր ընդունում ենք միայն «Ինչպես դիմավորես Նոր տարին, այնպես էլ ողջ տարին կանցնի» ասացվածքը` մոռանալով աշխարհի ու սեփական հնարավորությունների սահմանը: Աթեիստ, թե սնահավատ, աղանդավոր, թե երդվյալ քրիստոնյա, անհավատալիորեն միաբանված` ամեն տարեմուտին կրկին ինքնակամ հայտնվում ենք հայոց համազգային շարժման առևտրական վազքուղիներում:
Հետո էլ ասում են` անմիաբան են հայերը: Ասում են ու հաստատում ներկա ու անցյալ հանրահայտ փաստերով: Եվ ոչ միայն թուրքը, ամերիկացին, ռուսն ու վրացին, այլև իրենք` հայերը:
Համահայկական միաբանության բազմաթիվ ցայտուն դրսևորումներ ի հայտ եկան առանց բացառության բոլոր «էլիտար» խանութներում, Ամանորի առևտրամարաթոնի էպիկենտրոն-«սուպերմարկետներում»: Խելահեղ եռուզեռում զարմանալիորեն համերաշխ խաբեցինք ու խաբվեցինք: Առևտրամոլուցքով բռնված` գերբեռնված սայլակներով ներկրեցինք կասկածելի կալորիականությամբ մսամթերքի ու սառեցված կիսաֆաբրիկատների, «ակցիայով» ձեռք բերած ժամկետանց քաղցրավենիքի գրեթե ողջ պարունակությունը: Բութ հայացքով չնկատելու տվեցինք «Երևան Սիթիում» «Լոռի» հոտած պանրի, սմքած նուշի և բորբոսնած անտառային ընկույզի համեստ չափաբաժինները վերադարձնելու կարկամ փորձեր անողներին, «Սթարում» հոտած նարինջ ու մանդարին «քուջուջ անող» պապիկին, «Բարի սամարացու» տասնօրյա «թարմ» տորթը գնելու համար ունեցած վերջին մետաղադրամները կցմցող գործազուրկ ուսուցչուհուն… Նույնիսկ չզարմացանք, երբ գնեցինք վաղվա ամսաթվով հաց ու խմորեղեն: Չիմացանք էլ, որ գնումների երկար անդորրագրերում առկա որոշ տողեր ամենևին էլ մեր սայլակի բազմաշար բովանդակությանը չեն առնչվում. իմացողների բողոքներն էլ չլսելու տվեցինք:
Բոլոր խոշոր առևտրի կենտրոնները տարվա վերջին օրվա ուշ երեկոյան հիշեցնում էին մոնղոլ-թաթարական արշավանքներից ավերված կամ էլ ֆաշիստական երկարատև պաշարման ենթարկված շեներ: Մեծահարուստների դրածո խանութի «եվրոպակիրթ» տերերը գոյացած տորիչելյան դատարկությունը խելամտորեն սկսեցին լցնել հին Ամանորի նախաշեմին` հրաշալի հաշվարկելով հասարակության քաղքենիացման ողջ էությունը: Ամեն դեպքում, նոր պատվաստված հատկանիշների արմատավորման տեսակետից ի՜նչ միաբան ենք, չէ՞, հայերս:
Նույն միաբանությամբ էլ երբեմնի ամենասիրված տոնի խելահեղ մարաթոնի գրեթե բոլոր ոլորաններում «դիփ խաբում ինք ու խաբված ինք»։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2208

Մեկնաբանություններ