ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Դիվերսիֆիկացու՞մ, թե՞ ադրբեջանականացում

Դիվերսիֆիկացու՞մ, թե՞  ադրբեջանականացում
29.04.2024 | 16:05

Պետք չէ դիվերսիֆիկացման ու ադրբեջանականացման միջև հավասարության նշան դնել:

Իշխանությունները ներկայացնում են Ադրբեջանից բնական գազի հնարավոր ներկրումը որպես դիվերսիֆիկացնում:

Մինչդեռ Հայաստանի էներգետիկ համակարգը, հատկապես բնական գազի ներկրման ուղիներն առավել քան դիվերսիֆիկացված են:

Տարեկան մոտ 2,5 մլրդ խմ սպառող Հայաստան մուտք է գործում երկու գազամուղ՝ «Հյուսիսային գազամուղը» ու «Իրան-Հայաստանը»: Վերջինիս թողունակությունը կազմում է տարեկան 2,3 մլրդ խմ՝ այսինքն, մոտ այնքան, ինչքան սպառում ենք: Մինչդեռ այդ գազատարի հզորությունների ընդամեը 20-25%-ն է օգտագործվում:

Ստացվում է՝ մի դիվերսիֆիկացիոն ուղղությունը դեռ լիովին չօգտագործած, արդեն երրորդի մասին են խոսում:

Պարզ է, որ խնդիրը ոչ թե դիվերսիֆիկացումն է, այլ Հայաստանի էներգետիկ համակարգի ադրբեջանականացումը: Հակառակ դեպքում, միջոցառումներ կիրանակացվեին՝ ուղղված «Իրան-Հայաստան» գազամուղով ներկրման ծավալների ավելացմանը, ինչը, իր հերթին, թույլ կտար նաև բարտերային գործարքի շրջանակներում ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել Իրան:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 1877

Մեկնաբանություններ