ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պատասխանատվություն ստանձնեք

Պատասխանատվություն ստանձնեք
25.04.2024 | 09:55

Երբ ինչ-որ նախաձեռնություն, շարժում կամ պայքար լավ չի ընթանում, գործող դերակատարները սովորաբար պատճառը փնտրում են անբարենպաստ հանգամանքների մեջ կամ այլ մարդկանց են մեղադրում և սկսում են տարբեր պատճառաբանություններ բերել` եթե, եթե, եթե....

Բոլոր պատճառաբանությունները մեկ նպատակ են հետապնդում` մեղադրել ամեն ինչին ու բոլորին, բացի սեփական անձից:

Նա, ով ուրշների վրա է դնում պատասխանտվությունը, ուրեմն նրան էլ հենց փոխանցում է իշխանությունը: Այսպիսով, որոշիչը ոչ թե հանգամանքներն են, այլ այն, թե ինչպես ենք մենք դրանք օգտագործում:

Շարժման նախաձեռնողը կարող է հաղթել միայն այն դեպքում, երբ իր վրա է վերցնում շարժման ողջ պատասխանատվությունը: Միայն նախաձեռնողն է պատասխանատու նրա համար, թե ինչպես են արձագանքում շարժմանը, և ինչիպիսի խոչընդոտների է բախվում շարժումը: Հնարավոր է, որ դուք մեղավոր չլինեք ստեղծված իրավիճակի համար, բայց միայն նախաձեռնողն է պատասխանատու նրա համար, թե ինչպես կընթանա շարժման հետագա ընթացքը:

Պատասխանատվություն

Պատասխանատվությունը նշանակում է ցանկացած հանգամանքներին ճիշտ պատասխան գտնելու ունակություն: Պատասխանն էլ ճիշտ կլինի, երբ նախաձեռնողը կենտրոնանա նպատակի վրա և թույլ չտա ոչ մեկին շեղել իրեն այդ ուղուց: Բեռնարդ Շոուն բավականին լակոնիկ կերպով սահմանել է այդ միտքը. «Մենք սովորել ենք բոլոր մեր անհաջողությունների համար մեղադրել հանգամանքները: Նա, ով ցանկանում է այս կյանքում հաջողության հասնել, գնում և գտնում է այն հանգամանքները, որոնք իրեն անհրաժեշտ են: Իսկ եթե չի կարող գտնել, ինքն է ստեղծում դրանք»:

Ով խուսափում է պատասխանատվությունից, գերի է ընկնում: Ով իր վրա պատասխանտվություն է վերցնում, ազատություն է ստանում:

20-րդ դարի ամենահայտնի հոգեբաններից մեկը` Վիկտոր Ֆանքլը նշել է.«Ոչ ոք, բացի ինձանից, չի կարող կառավարել իմ վարաբերմունքը հանգամանքների նկատմամբ: Դուք կարղ եք տանջել ինձ, սպանել իմ հարազատներին, բայց իմ միտքը միայն ինձ է պատկանում: Միայն ես կարող եմ որոշել` ինչպես գնահատել այս կամ այն իրավիճակը»:

Կյանքի ամեն օրը ծնունդ է, և օրը մեզ նվեր է անում` հնարավորություն տալով փոխել ամեն ինչ, սակայն նախաձեռնողները չեն նկատում այդ ամենը և շարժմանը իմպույլս հաղորդելու հնարավորությունները:

Ելնելով այս ամենից՝ նրանք չափազանց մեծ նշանակություն են տալիս այն հանգամանքներին, որոնք չեն կարող վերահսկել: Արդյունքում քայքայում են շարժումը և հենց իրենց:

Ինքնաքայքայում

Շատերը կարծում են, որ բավարար ուժ չեն ունենա, որ փոխեն հանգամանքները և վերականգնեն իրենց ազատությունը: Փոխարենը` անմարդկային ջանքեր են գործադրում իրենց ստրկությունը պահպանելու համար:

Այն մարդը, որ իր վրայից հանում է պատասխանատվությունը, նմանվում է անեկդոտի այն հերոսին, որն ամեն օր ընդմիջման ժամին գործընկերների հետ զրույցում բողոքում է տնից բերած իր ուտելիքից. «Սարսափելի է, նորից պանրով ու լոլիկով են, ես դրանք ատում եմ»: Եվ այսպես ամեն օր. երբ գործընկերներից մեկը նրան հարցնում է՝ «եթե պանրով ու լոլիկով չես սիրում, ինչու՞ կնոջդ չես ասում ուրիշ բան պատրաստի քեզ համար», ի պատասխան նա նշում է.«Ես ամուսնացած չեմ, ես ինքս եմ պատրաստում իմ ուտելիքները»:

Այնպես որ, իրական կյանքում էլ յուրաքանչյուր մարդ ինքն է պատրաստում իր ուտելիքը:

Ղեկավարը, որն իր վրայից հանում է պատասխանատվությունը, խախտում է բնության օրենքները և հանցագործություն է գործում իր և իր աջակիցների հանդեպ: Հիմնականում առաջնորդն է մեղավոր իր հանդեպ շրջապատի բացասական վերաբերմունքի համար: Եթե ընդունի դա, կկարողանա շտկել սեփական վարքը:

Միայն արի և հմուտ առաջնորդից է կախված՝ կիրականանա՞ն նրա նպատակները, թե՞ ոչ: Լավ հիշեք մի բան` եթե երկար ժամանակ կամք ու վճռականություն չեք ցուցաբերում ձեր նպատակները կյանքի կոչելու համար, դրանք թուլանում են և աստիճանաբար վերանում: Խոստովանեք, որ դուք որպես առաջնորդ ամեն ինչ կարող եք և դա գիտակցելուց հետո կկարողանաք ճիշտ որոշումներ կայացնել: Հաղթող առաջնորդները միշտ լիովին իրենց վրա են վերցնում պատասխանատվությունը և երբեք ոչ ոքի չեն փոխանցում իշխանությունը, այսպիսով չմեղադրելով հանգամանքները և մարդկանց: Նրանք գիտակցում են, որ բոլոր բացասական հույզերը կորցնում են իրենց իշխանությունը այն պահին, երբ մարդն իր վրա է վերցնում պատասխանատվությունը:

Ստանձնիր պատասխանատվություն:

Գրիգոր Գրիգորյան

Դիտվել է՝ 1847

Մեկնաբանություններ