ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Վայրի կապիտալիզմն արտագաղթի հիմնական պատճառն է

Վայրի կապիտալիզմն արտագաղթի հիմնական պատճառն է
13.12.2023 | 06:56

Ափսոս, որ բոլշևիկները աղավաղեցին սոցիալիզմը, վարկաբեկեցին մարդկության ամենահումանիստական գաղափարն ու երազանքը: Բայց ոչինչ, սկանդինավյան երկրները արդեն տևական ժամանակ է, որ ունեն այն հասարակարգը, որը երազել էին երկու հարյուր տարի առաջ սոցիալիստ-ուտոպիստները: Ինչու եմ այս մասին գրում հիմա, երբ այլ խնդիրներ են մեր առջև ծառացած: Գրում եմ, որովհետև տասը միլիոն հայերից ութ միլիոնը, ապրելով իր հայրենի երկրից դուրս, ավելի բարձր կենսամակարդակ ունի և ավելի հուսալի ապահովության զգացում: Բոլոր անհաջողությունների և պարտությունների արմատները այստեղ են: Արդար և հավասար, մարդու կողմից մարդու շահագործումից զերծ հասարակարգը դեպի իրեն կձգի համաշխարհային հայությանը: Նույն տարածքի վրա Իսրայելը ութ միլիոն է, Հայաստանը՝ ՞: Վայրի կապիտալիզմն արտագաղթի հիմնական պատճառն է: Նոր ընտրություններում անհրաժեշտ է ձևավորել ձախ ուժերի իրական, ոչ ձևական դաշինք և երկիրը տանել սոցիալիստական հասարակություն: Հակառակ դեպքում, հայ կապիտալիստների ձեռնարկություններում կաշխատեն աֆրիկացիներ և հնդիկներ, որոնք էլ կկազմեն ՀՀ բնակչության մեծամասնությունը: Այդ գործընթացն արդեն գնում է:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2149

Մեկնաբանություններ