Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Հայհոյանքը և մենք

Հայհոյանքը և մենք
11.12.2023 | 13:39

Հայրս պատմում էր, որ իր Մացո պապը, երբ զայրանում էր վատ արած գործից, ասում էր՝ շունը մորթեմ քո արած գործի մեջ։ Նրա ամենաթունդ հայհոյանքը մարդուն որևէ կենդանու հետ համեմատելն էր, պատմում էր հայրս։

Սեռական բնույթի հայհոյանքը մեր կենցաղում հայտնվեց մոնղոլ-թաթարների և թուրք-սելջուկների արշավանքներից հետո։

Կին չունեցող ու օտար երկիր նվաճող մոնղոլի կամ թուրքի համար դա վիրտուալ վերացական խոսք չէր, այլ կոնկրետ գործողություն։ Նրա խոսքը հավասար էր գործին, այլապես՝ մահ։

Մոնղոլ զինվորի համար դա սեռական պահանջի բավարարում էր, ոչ թե հայհոյանք։

Բեռլինում ուսանելու տարիների մեր հայ գրողներից մեկը գարեջրատանը վիճում է մի գերմանացի ուսանողի հետ, հայհոյում նրա մորն ու հեռանում։ Հաջորդ օրը գերմանացին հիշեցնում է անցած օրվա դեպքն ու զարմացած հարցնում՝ մի՞թե քեզ դուր է գալիս իմ մայրը, իսկ ե՞րբ ու որտե՞ղ եք դուք ծանոթացել։

Եթե մոնղոլները հասնեին Գերմանիա, գերմանացին նման հարց չէր տա։

Ռուսը երբեք նման հարց չի տա:

Դա իր համար վիրավորական չի, քանզի 300 տարում դարձել է այնքան սովորական, որ կենցաղում առանց մայր հայհոյելու ոչ մի գործ առաջ չի գնում։ Երկար տարիներ աշխատելով ռուս շինարարների հետ ամեն օր համոզվել եմ դրանում և հաստատ կարող եմ ասել, որ Ռուսաստանի կառավարումն անհնար է առանց հայհոյանքի ու վախի։

Հայհոյանքի մեր ընկալումը ո՛չ ռուսական է, ո՛չ գերմանական։ Մենք այնքան չենք սերտաճել մոնղոլի կամ թուրքի հետ, որ դա դառնար սովորական և այնքան հեռու չենք եղել, որ չհասկանանք ինչ է դա նշանակում։

Ֆրանսիայում հայհոյանքի համար սահմանված է պատիժ, բայց կա նաև բացառություն, երբ մեքենայի ղեկին ես։

Ինքս չեմ լսել հայհոյանք մեր տանը ու չեմ սիրում հայհոյողներին, բայց մեքենա վարելիս երբեմն թռչում է բերանիցս։ Կարծում եմ հայհոյելը ծխելու և խմելու նման վատ սովորույթ է, որից կարելի է հրաժարվել։

Մի անգամ հյուր էի գնացել հեռու բարեկամի տուն ու հայրը պարծեցավ, թե իր տղան արդեն սկսել է խոսել ու առաջին բառը, որ լսեցի երեխայի բերանից, հայհոյանք էր։

Սկզբում չհասկացա, հետո չհավատացի ու շատ զարմացա, թե ինչպես է ծնողը դրանով ուրախանում։

(շարունակելի)

Կամո ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3539

Մեկնաբանություններ