Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Այս թվային դարում նա ժապավենով է լուսանկարում (մեր ունիկում բելգիացի գործընկեր Էմիլը)

Այս թվային դարում նա ժապավենով է լուսանկարում    (մեր ունիկում բելգիացի գործընկեր Էմիլը)
16.11.2023 | 08:14

Բելգիացի Էմիլ Վանդենաբելը բացառիկ կերպար է լրագրության մեջ, որովհետև նա ժապավենով է լուսանկարում։

«Ի՞նչ է լրագրությունը» հաղորդման այս թողարկմանը Էմիլը ցույց է տալիս իր լուսանկարչական «հնադարյան» սարքերն ու պատմում, թե դրանցով ինչ է նկարում, ում է տալիս հրապարակելու և ինչի՞ համար է նա իր հետաքրքրությունը դարձրել աշխատանքի միջոց։

Մարդիկ առաջ են գնում տեխնիկայով, իսկ բելգիացի այս երիտասարդը գերադասում է հին, բայց փորձված ապարատուրան։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2885

Մեկնաբանություններ