Մոսկվայում ցնցված են Գազայի հատվածում դպրոցին հասցված հարվածից, իսրայելական կողմին կոչ են անում զերծ մնալ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներից` հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա գնահատմամբ` նման ողբերգությունները խաթարում են պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրադրության ապաէսկալացմանն ու կրակի շուտափույթ դադարեցմանը, ինչպես նաև պահվող անձանց փոխանակմանն ուղղված միջազգային ջանքերը:               
 

Նիկոլը հենարանազրկված է, նա միայն մարդ ծեծող ու կալանավորող է արդեն

Նիկոլը հենարանազրկված է, նա միայն մարդ ծեծող ու կալանավորող է արդեն
23.09.2023 | 07:33

Հետաքրքիր է, որ այս անգամ հրապարակում մեծամասնություն են նոր մարդիկ, հատկապես շատ են երիտասարդները, իսկ կանայք ու աղջիկները առանձին գնահատականի են արժանի։

Սա առաջին անգամ նկատելի էր դեռ սեպտեմբերի 2-ի հանրահավաքին։

Նկատել եք, ես երբեք չեմ ասում` վաղը, մի շաբաթից, մի ամսից... Հիմա էլ չգիտեմ ոնց կզարգանան իրադարձությունները։ Բայց Նիկոլը հենարանազրկված է, նա միայն մարդ ծեծող ու կալանավորող է արդեն։ Ուստի մնացածը ճիշտ մոտեցման, աշխատանքի ու իրավիճակի հարց է։

Երվանդ Վարոսյան

Դիտվել է՝ 4867

Մեկնաբանություններ