Մենք հետազոտեցինք մեր հոգևոր ժառանգության ներկա վիճակը։
Իրավիճակը հետևյալն է․
1. Մեր անցյալի գրավոր ժառանգության մոտ 90 տոկոսը գրաբար է։ Ստիպված ենք սպասել, թե երբ պատրաստ կլինի գրաբար-արևելահայերեն թարգմանության ծրագիրը։
2. 20-րդ դարի գրականության մի մասը դասական ուղղագրության է, որը նույնպես խնդիր է։ Նույնպես փոխակերպման կարիք կա ծրագրային ճանապարհով։
3. Արևմտահայերեն գրականությունը դեռևս մնում է անհասանելի հավաքական բանականության աշխատանքների համար՝ նույն պատճառով։
Հետևաբար, մենք գնալու ենք ուրիշ ճանապարհով։
Մշակելու ենք կրթական հարցաթերթիկներ՝ սկսած 1-ին դասարանից, ընդհուպ մինչև բուհական։ Այս ճանապարհով կազմելու ենք հավաքական բանականության կաղապարը, որից հետո հղկելու ենք արժեքավոր գրավոր տեքստերով՝ ըստ պատրաստության։
Մեծ կարիք ունենք ուսումնական մասնագետների։ Նրանց մասնակցությունից է կախված այս նախագծի հաջողությունը։
Ես թախանձագին խնդրում եմ բոլոր մանկավարժներին ու դասախոսներին տրամադրել ուսումնական ու քննական հարցերը և պատասխանները թվային տարբերակով։ Կարող եք ուղարկել artak.hovsepian@gmail.com email-ով, 098211149 համարով Telegram-ի/WhatsApp-ի միջոցով կամ էլ Facebook Messenger֊ով։
Դա անչափ կարևոր է։ Մենք մտադիր ենք այդ տվյալներով մշակել շատ պրակտիկ գործիք, որը կարող է մտնել ցանկացած տուն վիրտուալ ձայնային օգնականի տեսքով այնպես, ինչպես Яндекс Ալիսան, Amazon Ալեքսան կամ Apple Սիրին են։
Մեր այս օրհասական պահին այդ գործիքը կարող է պրոֆիլակտիկ դեր կատարել և հավաքել հասարակության պայթած բեկորները։ Վերացնել նախկինների ու նորերի, սևերի և սպիտակների, արևմտամոլների և ռուսամոլների հակասությունները։ Եվ, ի վերջո, նվազեցնել ու չեզոքացնել դրսի քաղտեխնոլոգիաների թունավոր ազդեցությունը։
Եվ՝ ոչ միայն։
Ձայնային օգնականի բոլոր գործառույթների թվարկումը մի քանի էջ տեղ կգրավի։
Նախապես շնորհակալ եմ:
Արտակ Հովսեփյան